«Ժողովրդավարության ապագաղութացումը Հարավային Կովկասում. մասնակցային քաղաքականության կայսերական արմատները Հայաստանում և Վրաստանում» թեմայով դասախոսություն ԵՊՀ-ում Ս․թ․ հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում (503 սենյակ) Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը հանդես կգա «Ժողովրդավարության ապագաղութացումը Հարավային Կովկասում. մասնակցային քաղաքականության կայսերական արմատները Հայաստանում և Վրաստանում» թեմայով դասախոսությամբ։
Դրամական պարգևատրման արարողություն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում Ս․թ․ հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում (419 լսարան) տեղի կունենա «Երկրաբանություն» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքում ընտրված լավագույն աշխատանքի համար դրամական պարգևատրման արարողություն։
ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստ Ս․թ․ հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստ։
Հնագետ, ազգագրագետ, սոցիալական մարդաբան Սերգեյ Հարությունովի հիշատակին նվիրված միջոցառում ԵՊՀ-ում Ս․թ․ հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի կունենա պ․գ․դ․, ԽՍՀՄ և Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, հնագետ, ազգագրագետ, սոցիալական մարդաբան Սերգեյ Հարությունովի հիշատակին նվիրված միջոցառում։
Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը («MAOP 2024») Երևանում Երևանի պետական համալսարանին առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպությունների՝ «Optica»-ի և «SPIE»-ի ուսանողական միացյալ մասնաճյուղը («YSO Student Chapter») ս․թ․ օգոստոսի 12-23-ը Երևանում կհյուրընկալի Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը («MAOP 2024»):
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողով Ս․թ․ հոկտեմբերի 7-11-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին ԵՊՀ գիտաժողով Ս․թ․ հոկտեմբերի 10-11-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կանցկացվի «Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին» («YSU Conference on Politics and International Affairs») միջազգային ամենամյա գիտաժողովը։