Սուղ պայմաններում` բարձր արդյունք... Ոմանք ունենում են հաջողություններ
Երևանի պետական համալսարանի ջերմոցի տաք պայմաններում աճեցվում է աշխարհում արդեն հազվադեպ հանդիպող գինկո կոչվող ռելիկտային բույսը: Ինչպես տեղեկացանք ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Կետի Ազարյանից,գինկոբոլիրա բույսը ունի 200 մլն. տարվա կենսագրություն և ապրու է մոտ 1000 տարի և մի շարք ցավազրկող ր անտիբիոտիկ դեղահաբերի հիմնական բաղադրամասն է:
Յուրաքանչյուր համալսարանական ուսխորհրդի անդամ է
Հարցազրույց ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ
«Յոթերորդ գումարման ուսանողական խորհուրդն է ձևավորվել, որը պիտի շարունակի բոլոր լավ ավանդույթները, որ ուներ նախկին Ուսխորհուրդը, և պետք է ստեղծենք խմբեր, հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ուսանողների առավել շատ հուզող խնդիրներով»:
Տարիների հետքերով
Հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
«Իմ ամենավառ հիշողությունը Լենինգրադի Էրմիտաժում անցկացրած ուսանողական պրակտիկան է: Ընկերներով ոչ միայն ծանոթացանք մշակութային արժեքներին, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացրինք: Տպավորիչ են եղել նաև կուրսեցիներիս հարսանիքները, մանավանդ, հետաքրքիր էր, երբ դրանք գյուղում էին լինում, հատկապես լավ եմ հիշում համակուրսեցիներիս հարսանիքը ` Արարատի մարզի Արարատ գյուղում երկու օր մնացինք, ուրախացանք, զվարճալի դեպքեր եղան: Մեր կուրսում հումորի մեծ զգացում ունեցող ընկերներ ունեինք, որոնք «օյիններ» խաղալու վարպետներ էին»:
Համալսարանական-ազատամարտիկ. Անմահ «Մահապարտ»
«Սովորել միշտ էլ կարող եմ, հիմա զիվոր է պետք»,- սրանք են այն խոսքերը, որը Վարդանն ասաց ռազմաճակատ մեկնելու նախօրեին: Վարդան Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին: Միջնակարգ կրթություն է ստացել Նոր Նորքի թիվ 142 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1988 թ.-ին ընդունվել է Եպհ մեխանիկայի ֆակուլտետ: Երկրորդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
«Ամոթ չէ՞, որ ասեն բուհում չեմ սովորում»
Հարցմանը մասնակցած երիտասարդներից տասը նշեցին, որ բուհ ընդունվելիս ունեցել են մեկ նպատակ`ձեռք բերել որոշակի մասնագիտություն և գիտելիքներ, որ հետագայում կկարողանան կիրառել իրենց կյանքում: Եղան նաև երիտասարդներ, որոնք նշեցին, որ բուհում սովորելը «պրիստիժի» հարց է, եթե սովորում են ընկերուհիները, դասարանցիները, ապա իրենք չպետք է հետ մնան: Ոմանք էլ նշեցին, որ բուհում սովորելու նպատակը դիպլոմ ստանալն է, « ամոթ չէ՞, որ հետո ինձ ասեն, թե բարձրագույն կրթություն չունեմ»:
Որտե՞ղ ես բնակվելու…
Երևանի պետական համալսարանի համակարգչային կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի տվյալների համաձայն միայն այս տարի ԵՊՀ ընդունված ուսանողներից 1328-ը մարզերից են,իսկ 188-ը`այլ երկրներից: Այս ուսանողները ուսանողական պարտականությունների կեղքին ունեն նաև իրենց խնդիրները, դրանցից առաջինը,թերևս,բնակության վայր գտնելն է:Որտե՞ղ պիտի բնակվի Հայաստանի որևէ մարզից կամ արտասահմանից եկած ուսանողը, հատկապես,եթե չունի ազգական Երևանում:
«Ալեք Մանուկյան 1» ամսաթերթը Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի պաշտոնական թերթն է: Թերթը նպատակ ունի վերհանել ԵՊՀ ուսանողների առօրյա կյանքը, ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես նաև տեղեկացնել ՈւԽ կազմակերպած միջոցառումների և աշխատանքների մասին: Ամսագիրը լույս է տեսնում 2008 թվականից, որտեղ հոդվածները գրում են միայն և միայն ուսանողները:
Ներբեռնել ամսագիրը
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am