Սուղ պայմաններում՝ բարձր արդյունք
Ամերիկա հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքի բուֆետից օգտվող ուսանողների 70 տոկոսը նման զգացողություններ ունենում է օրական մի քանի անգամ: Դասամիջոցներին կարելի է հանդիպել քաղցած ուսանողների խմբերի, որոնց ուղղությունը մեկն է՝ բուֆետ: Այդ «ուխտագնացությունները» համալսարանականների ամենասիրած անկյուններից մեկը, սկսելով վաղ առավոտյան, ավարտվում է միայն ուշ երեկոյան, երբ ուսանողներն արդեն համալսարանում չեն լինում, բուֆետում էլ սպառված են լինում ուտելիքները:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը 15 տարեկան է
«Ամեն ՈւԽ իր ժամանակի ծնունդն է»:
«1994 թվականի ապրիլին տեղի ունեցավ ՈւԽ-ի հիմնադիր համագումարը, (լավ հիշում եմ՝ կենսաբանության ֆակուլտետի դահլիճում էր), դրան նախորդել էին ֆակուլտետային ընտրությունները, ձևավորվեց նախագահության, նախագահ ընտրվեց Պատմության ֆակուլտետից Հայկ Չոբանյանը, իսկ քարտուղար՝ ես»,- պատմում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը:
«ՈՒսանողները նորաձևությանը համընթաց են քայլում»
Ներկայացնում ենք երկու ուսանող- ընկերուհիների խոսակցությունից մի հատված է, որին ակամա ունկնդիր դարձա երթուղայինում: Այս խոսակցությունն ինձ ստիպեց մտածել, թե ինչով է հետաքրքրվում այսօրվա ուսանողությունը, որի մաս եմ կազմում նաև ես: Նույն օրը մի ֆիլմ դիտեցի, վերնագիրը չեմ հիշում, բայց ֆիլմն ակտիվ ուսանողների մասին էր: Այդ ուսանողները դասերին հաճախում էին հատուկ համազգեստով, ինչը, սակայն, նրանց չէր խանգարում երեկոյան զվարճանալ՝ կրելով նորաձև ու գեղեցիկ զգեստներ, զարդեղեն:
Մենք միշտ տարբեր ենք
Առավոտյան 8.30 հնչում է զանգը: Ուսանողների մի մասն արդեն լսարանում սպասում է դասախոսին, մի մասը շտապում է համալսարան, մյուս մասն էլ դեռ տանն է՝ անկողնում և հազիվ կիսազարթնած ուղեղով «քցում-բռնում է»՝ «գուցե մի քիչ է՞լ քնեմ»:
Մեր ուսանողները տարբեր են:
Դասամիջոցին միջանցքները լի են ուսանողներով, իսկ դասերին՝ ընդհակառակը. հազվադեպ է պատահում, երբ ամբողջ կուրսը ներկա է լինում դասախոսությանը:
«Ալեք Մանուկյան 1» ամսաթերթը Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի պաշտոնական թերթն է: Թերթը նպատակ ունի վերհանել ԵՊՀ ուսանողների առօրյա կյանքը, ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես նաև տեղեկացնել ՈւԽ կազմակերպած միջոցառումների և աշխատանքների մասին: Ամսագիրը լույս է տեսնում 2008 թվականից, որտեղ հոդվածները գրում են միայն և միայն ուսանողները:
Ներբեռնել ամսագիրը
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am