31.05.2017 | 
«ՀԵՆՑ ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈւՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԻ». ԱՐՄԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ
«ՀԵՆՑ ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈւՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԻ». ԱՐՄԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ
«Երբ եկա համալսարան, արդեն մի քանի հասարակական կազմակերպությունների անդամ էի ու որոշակի գործունեություն էի ծավալում, բայց երբ վերցրի թռուցիկն ու կարդացի` «Ուսանողական խորհուրդ», «Ուսանողական գիտական ընկերություն», դրանց կողքին աչք ծակեց ու ինձ հետաքրքրեց «Ուրախների ու հնարամիտների ակումբ»-ը: Առաջին կուրսում ծանոթացա նաև կենտրոնական Ուսանողական խոհրդի նախագահի հետ և մեր ֆակուլտետի կազմում մասնակցեցի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերին: Երկրորդ տարվա ընթացքում, երբ ֆալուլտետում ՈւԽ նախագահի ընտրություն տեղի ունեցավ, ես ընտրվեցի, բայց կանոնակարգային խնդիրների պատճառով տեղս զիջեցի ընկերոջս և դարձա նախագահության անդամ»,- պատմեց Արմեն Խաչիկյանը:

2016թ. դեկտեմբերից ԵՊՀ Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի: Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արմեն Խաչիկյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ այս պարտավորեցնող դիրքին հեշտ չի հասել:

«Երբ եկա համալսարան, արդեն մի քանի հասարակական կազմակերպությունների անդամ էի ու որոշակի գործունեություն էի ծավալում, բայց երբ վերցրի թռուցիկն ու կարդացի` «Ուսանողական խորհուրդ», «Ուսանողական գիտական ընկերություն», դրանց կողքին աչք ծակեց ու ինձ հետաքրքրեց «Ուրախների ու հնարամիտների ակումբ»-ը: Առաջին կուրսում ծանոթացա նաև կենտրոնական Ուսանողական խոհրդի նախագահի հետ և մեր ֆակուլտետի կազմում մասնակցեցի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերին: Երկրորդ տարվա ընթացքում, երբ ֆալուլտետում ՈւԽ նախագահի ընտրություն տեղի ունեցավ, ես ընտրվեցի, բայց կանոնակարգային խնդիրների պատճառով տեղս զիջեցի ընկերոջս և դարձա նախագահության անդամ»,- պատմեց Արմեն Խաչիկյանը:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրանտն իր խոսքում նշեց, որ անդամակցելով Ուսանողական խորհրդին՝ չի մոռացել նաև մասնագիտության մասին և հաջողությամբ համատեղել է  դրանք:

«Նախագահության անդամ դառնալուց ՈՒսխորհրդի շրջանում սոցհարցումներ իրականացրինք` բացահայտելու, թե որոնք են ուսանողական հետաքրքրություններն ու որ ուսանողական կառույցները ՈՒսխորհրդի ստորաբաժանումներն են, որ լավ են աշխատում, և որոնք են, որ վատ են աշխատում: Այդ իմ հետազոտությունը մեկնարկի հիմք հանդիսացավ, որպեսզի հետագայում շարունակեմ իմ գործունեությունը»,- ասաց նորընտիր նախագահը:

ԵՊՀ ՈւԽ ներկայիս նախագահի աշխատասիրությունը չի վրիպել արդեն նախկին նախագահ Ցոլակ Հակոբյանի աչքից, ով Արմեն Խաչիկյանին առաջարկել է ղեկավարել Ուսանողական խորհրդի հանձնաժողովներից մեկը:

«Որոշեցինք, որ պետք է սկսեմ «Գիտակրթական հանձնաժողով»-ի նախագահի գործունեությունը: Անհամեստություն չթվա, բայց այդ տարիներին Գիտակրթական հանձնաժողովը յուրահատուկ մշակույթ ու կոլորիտ էր ստեղծել, ուսանողական մեծ թիմ ու ընտանիք էր դարձել, որն իմ բանակ գնալուց հետո ինչ-որ ձևով արդեն մասնատվեց: Գիտակրթական հանձնաժողովում իմ ղեկավարության ընթացքում մի քանի ավանդույթ ձևավորեցինք, այդ թվում` բանավեճ, ինտելեկտուալ անհատական մրցույթներ, որոնք մինչև հիմա էլ շարունակվում են, հետո գնացի բանակ»,- նշեց ՈՒԽ  նախագահ Արմեն Խաչիկյանը:

Բանակում անցկացրած երկու տարին նույնպես Արմենի համար անցել են գիտակրթական մթնոլորտում: Զինծառայողների միջև կայացած «Հայ ասպետ»  ինտելեկտուալ մրցույթում Արմեն Խաչիկյանն իր թիմի հետ ճանաչվել է խաղի հաղթող, իսկ բանակից վերադառնալով համալսարան ու չկարողանալով կտրվել ռազմական առօրյայից  արդեն սերժանտ Խաչիկյանը հիմնադրում է Լեոնիդ Ազգալդյանի անվան ԵՊՀ «Մարտական պատրաստության» ակումբը, իսկ մեկ տարի անց նախագահության կողմից ընտրվում ԵՊՀ ՈւԽ նախագահ:«Մեր ստեղծած ակումբը զբաղվում էր ուսանողների մարտական պատրաստության վիճակի բարելավմամբ, նաև գաղափարական զարգացմամբ, իսկ երբ ՈՒսանողական խորհուրդը, որպես ինձ համար հարազատ ու առաջնային կառույց, ինձ արժանի համարեց լինել Ուսանողական խորհրդի նախագահ, հասկացա, որ հնարավորություն ունեմ իմ գործունեությամբ այս կառույցը զարգացնել»,- նշեց Արմենը:

Իր հաջողության բանաձևի մասին խոսելիս ՈւԽ նորըտնիր ղեկավարը շեշտում է` երբեք չհանձնվելու, միշտ նոր գաղափարներ առաջ քաշելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու և թիմային աշխատանքի սկզբունքը, որոնց սոցիոլոգն ու հասարակայնության հետ կապերի մասնագետն ավելացնում է նաև միշտ արդար լինելու սկզբունքը:

«Եթե դու արդար ես, եթե մարդիկ ճանաչում են քեզ, որպես ազնիվ մարդու, հաստատ մեծ հաճույքով կմիանան քեզ: Կլինեն քո սկզբունքներին համապատասխան` կմիանան քեզ, չեն լինի` արդարացիորեն չեն միանա քո թիմին: Արդարության սկզբունքը շատ լավ ֆիլտր է մարդկանց ներգրավելու ու մարդկանց հրաժեշտ տալու համար»,- ասում է Արմեն Խաչիկյանն ու որպես հավելում ակտիվ լինելու կոչ անում առաջին կուրսեցիներին` ներկայացնելով իր քրոջ և իր համեմատական օրինակը:

«Քույրս ինձնից երկու տարի մեծ է: Նա միշտ գալիս էր համալսարան, դասերը վերջանալուց հետո գնում տուն, իսկ ես դասերի ավարտից հետո ինչ-որ մի բան պրպտում, գտնում, զբաղվում էի ընկերներիս հետ: Կարծում եմ, որ բուհը բացի լսարանի շրջանակներում տրվող կրթությունից, տալիս է նաև շատ ավելի լայն հնարավորություններ, հմտություններ, փորձ, հետաքրքիր հարթակներ: Առաջին կուրսի ուսանողը ժամանակ չպիտի կորցնի, 19 000 ուսանողի մեջ պետք է գտնի իր նման մտածող մարդկանց ու այդ մտածողների հետ ինչ-որ բան ստեղծի, որն արդյունք կտա: Այդ արդյունքը իրեն և փորձ է տալու, և գիտելիք, և հետագայում, միգուցե  նաև  աշխատանք ու կարիերա»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Խաչիկյանն ու հավելեց, որ համալսարանում իր համար գերակա նպատակ է  ուսանողին բերել առաջնագիծ: Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի նպատակն ուսանողակենտրոն բուհի ստեղծումն է:

Արմեն Խաչիկյանի խոսքով`  ՈւԽ-ն պետք է լինի այն կառույցը, որը կառաջադրի նոր, երբեմն արմատական, երբեմն ոչ հասուն, բայց ամեն դեպքում գրագետ առաջարկներ, պահանջներ, սկզբունքներ, որոնք ավագ սերնդի կողմից  միգուցե  անընդունելի լինեն, բայց հենց այս սերունդն է, որ պետք է նորարարական մոտեցումներ առաջարկի:
                                                             

 Նորայր Շողիկյան                                                                                        
 Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս                                              

Այլ նորություններ
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ԼՍԵՆ ԻՆՁ ՀԻՄԱ
Ամփոփվեց Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եթե բոլորը լսեին ինձ հիմա» վերնագրով շարադրությունների մրցույթը: Հաղթող ճանաչվեց Փիլոսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանող Զավեն Տոնոյանը:
ԵՐԿՈւ ՏԵՍԱԿԵՏ
Երկու տեսակետը նպատակ ունի ցույց տալու երկու տարբեր անհատների հայացքները՝ կյանքի, իրավիճակների ու երևույթների հանդեպ։
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ի սկզբանե մարտի 8-ը առաջանալով, որպես կանանց իրավահավասարության պայքարի օր, աստիճանաբար դարձավ կանանց միջազգային օր: Պատմության էջերը թերթելիս ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված՝ 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am