31.05.2017 | 
«ԳՐԱԴԱՐԱՆԸ ՓԱԿՎՈւՄ Է ԱՅՆՔԱՆ ՇՈւՏ, ՈՐ ՉԵՆ ՀԱՍՑՆՈւՄ ԳԻՐՔ ՎԵՐՑՆԵԼ»
«ԳՐԱԴԱՐԱՆԸ ՓԱԿՎՈւՄ Է ԱՅՆՔԱՆ ՇՈւՏ, ՈՐ ՉԵՆ ՀԱՍՑՆՈւՄ ԳԻՐՔ ՎԵՐՑՆԵԼ»
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզﬕրլյանների անվան գրադարանի շուտ փակվելը ձեռնտու չէ համալսարանականներին:
Գրադարանի շուտ փակվելու խնդիրը անհանգստացնում է բուհում սովորող շատ ուսանողների։ Նրանց խոսքով՝ գրադարանը փակվում է այնքան շուտ, որ չեն հասցնում գիրք վերցնել։ Խնդիրը հիմնականում տարածված է երկրորդ հերթում սովորող ուսանողների շրջանում։

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզﬕրլյանների անվան գրադարանի շուտ փակվելը ձեռնտու չէ համալսարանականներին:
Գրադարանի շուտ փակվելու խնդիրը անհանգստացնում է բուհում սովորող շատ ուսանողների։ Նրանց խոսքով՝ գրադարանը փակվում է այնքան շուտ, որ չեն հասցնում գիրք վերցնել։ Խնդիրը հիմնականում տարածված է երկրորդ հերթում սովորող ուսանողների շրջանում։

ԵՊՀ ուսանողուհի Ծաղիկ Ադամյանը նշեց. «Անձամբ ես գրադարանից օգտվել չեմ հասցնում։ Իմ դասերը ավարտվում են երեկոյան՝ ժամը յոթին ու գրադարանից գիրք վերցնել չեմ հասցնում։ Շատ դեպքերում փորձում եմ ավելի շուտ գնալ, բայց խնդիրը էլի չի լուծվում։ Ինչքան  որ ես եմ նկատել, գրադարանը ժամը հինգից արդեն փակ է, ու աշխատակիցներն էլ այնտեղ չեն»։ Ըստ www.lib.ysu.am կայքի տվյալների (գրադարանի պաշտոնական կայքն է)՝ գրադարանի աշխատանքային ժաﬔրն են՝  երկուշաբթիից ուրբաթ օրերին 09:00 - 19:00, իսկ շաբաթ օրը 10:00 - 18:00։ Մարտի 7–ին մոտավորապես ժամը 16.00 -ին, երբ գնացի գրադարան, որ  խոսեի աշխատակիցների հետ։ Գրադարանն արդեն փակվում էր։ Աշխատակիցներն ասացին.  «Մարտի 7–ը նախատոնական օր է։ Որոշել ենք շուտ փակել գրադարանը»։ Նախատոնական և տոնական օրերը կարևորելով՝ փորձեցի պարզել ոչ տոնական օրերի ժամերը: Այն հարցիս, թե ինչն է պատճառը գրադարանը շուտ փակելու, աշխատակիցներից  շատերը նշեցին. «Մենք աշխատում ենք մինչև ժամը 17.00։ Չենք կարծում, որ եթե անգամ մինչև ժամը 19.00–ը աշխատենք, ապա այնքան ուսանողներ կգան, որ կմնանք զարմացած։ Ողջ օրը մենք աշխատում ենք առանց ընդմիջման։ Մինչև ժամը 19.00 աշխատելու դեպքում պետք է աշխատենք երկու հերթով, քանի որ ութ ժամից ավելի ենք աշխատելու։ Այդ բոլոր հարցերը կարգավորվում են ռեկտորատի կողմից։ ՈՒսխորհրդից էլ են բողոքներ եղել, բայց մենք իրավասու չենք այց հարցում»։
Պետական համալսարանում սովորող մեկ այլ ուսանող էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ դեպք է եղել, որ անգամ ժամը 16.00–ին գրադարանն արդեն փակ է եղել։ «Ես հետաքրքրվել եմ, թե որտեղ են աշխատակիցները կամ թե ինչով է պայմանավորված գրադարանի շուտ փակվելը, սակայն բոլոր հարցերս անպատասխան են մնացել»։

Մայա  Ավետիսյան                                                                                                                          

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս 

Այլ նորություններ
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ԼՍԵՆ ԻՆՁ ՀԻՄԱ
Ամփոփվեց Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եթե բոլորը լսեին ինձ հիմա» վերնագրով շարադրությունների մրցույթը: Հաղթող ճանաչվեց Փիլոսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանող Զավեն Տոնոյանը:
ԵՐԿՈւ ՏԵՍԱԿԵՏ
Երկու տեսակետը նպատակ ունի ցույց տալու երկու տարբեր անհատների հայացքները՝ կյանքի, իրավիճակների ու երևույթների հանդեպ։
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ի սկզբանե մարտի 8-ը առաջանալով, որպես կանանց իրավահավասարության պայքարի օր, աստիճանաբար դարձավ կանանց միջազգային օր: Պատմության էջերը թերթելիս ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված՝ 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am