31.05.2017 | 
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ԼՍԵՆ ԻՆՁ ՀԻՄԱ
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ԼՍԵՆ ԻՆՁ ՀԻՄԱ
Ամփոփվեց Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եթե բոլորը լսեին ինձ հիմա» վերնագրով շարադրությունների մրցույթը: Հաղթող ճանաչվեց Փիլոսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանող Զավեն Տոնոյանը:

Բաբելոնյան աշտարակի հետ կապված այն դեպքը, երբ մի քանի երազկոտ փորձում էին հասնել Աստծուն իրականում ուրիշ խորհուրդ ունի: Ի՞նչ կասեք երբ իմանաք, որ Աստված հուշել է ճիշտ ճանապարհը՝ անիծելով,  որ մենք հավետ մնանք չհասկացված,  մշտապես զգանք միևնույն բաները, բայց «խոսենք» տարբեր լեզուներով:Տեսնենք նույն մայրամուտը, նույն կերպ սիրենք ինչ-որ մեկին, կռվենք նույն գաղափարի համար: Սիրենք նույն սուրճը, սիրենք այն ըմպել նույն սրճարանի անկյունում՝ պատուհանի տակ, կեսօրին, երբ արևը իր ոսկեգույն շրթներկն է դրոշմում բաժակի ծայրին և օդում պար բռնած փոշեհատիկների մեջ ընդգծում նրանից դուրս եկող գոլորշին, որն իր հերթին աշխարհում ինչ-որ տեղ անձրև կդառնա,  կլվա  ինչ-որ մեկի հուսահատ գլուխը, կստիպի որ ինչ-որ մեկին տաս քո վերարկուն, ավելի մոտ կանգնես
 ինչ-որ մեկին, ով անձրևանոց ունի, կսրբի այն ծաղիկների փոշին, որոնք անհրաժեշտ են ինչ-որ մեկի երջանկության համար: Եվ այդպես կյանքն իր հունով կընթանա. դու կխմես քո սուրճը, քո սիրած սրճարանում, բայց մի՞թե դու կարող ես խոսել այն ամենի մասին ինչ կկատարվի աշխարհում այլ կերպ, միայն այն պատճառով որ դու սիրում ես սրճել:Մի՞թե կարող ես իմանալ այդ ամենի մասին և վերջապես այս ամենը կարդալուց հետո քեզ մոտ ինչ-որ բան կփոխվի՞: Ո՛չ, բացարձակապես:
Ես կոչ եմ անում ամեն մեկին, բոլորին՝ լռել, քանզի երբ Աստված լռում է ես հասկանում եմ, բայց երբ ասեմ՝ լսել եմ նրա խոսքը, ինձ ոչ ոք չի հասկանա ...ես մարտահրավեր եմ նետում դրախտի անկյունում խոսացող օձին, անպետք տեղեկություն հաղորդողին, բարձրաձայն սիրողին, երեխաներին խոսել սովորեցնողին, բոլորին...կսկսեմ ինձանից: ԵՍ՝ երազկոտս հրաժարվում եմ բառերից, պարտավորվում եմ այլևս լռել, լռել լսելու համար սերը և պատասխան սիրել լռությամբ, լռել լսելու համար ջրի ձայնը, որը եռում է թեյնիկի մեջ, լվում մեր հուսահատ գլուխը անձրևի ժամանակ, ստիպում, որ տանք մեր վերարկուն մերձավորին և ավելի մոտ կանգնենք նրան, ով միայնակ է և անձրևանոց ունի:Լռենք քանզի Աստված պատասխանում է մեր աղոթքներին լռությամբ: Եթե նա կա բնավ հիմար չէ և լավ գիտի թե ինչ է անում, իսկ եթե չկա ուրեմն...
Էլ  ինչի՞ համար խոսել, խոսելն   իրենից հասկացված լինել է ենթադրում: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ միմյանց, եթե մեզ ստեղծողը միևնույն ուժը չէ՝ լռության ուժը:
Սովորենք լռության արվեստը: Լռենք, որ Աստված խոսի...
 
                                                                                               
Զավեն Տոնոյան
Փիլիսոփայության ֆակուլտետ, 3-րդ կուրս

Այլ նորություններ
ԵՐԿՈւ ՏԵՍԱԿԵՏ
Երկու տեսակետը նպատակ ունի ցույց տալու երկու տարբեր անհատների հայացքները՝ կյանքի, իրավիճակների ու երևույթների հանդեպ։
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ի սկզբանե մարտի 8-ը առաջանալով, որպես կանանց իրավահավասարության պայքարի օր, աստիճանաբար դարձավ կանանց միջազգային օր: Պատմության էջերը թերթելիս ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված՝ 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:
«ԳՐԱԴԱՐԱՆԸ ՓԱԿՎՈւՄ Է ԱՅՆՔԱՆ ՇՈւՏ, ՈՐ ՉԵՆ ՀԱՍՑՆՈւՄ ԳԻՐՔ ՎԵՐՑՆԵԼ»
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզﬕրլյանների անվան գրադարանի շուտ փակվելը ձեռնտու չէ համալսարանականներին:
Գրադարանի շուտ փակվելու խնդիրը անհանգստացնում է բուհում սովորող շատ ուսանողների։ Նրանց խոսքով՝ գրադարանը փակվում է այնքան շուտ, որ չեն հասցնում գիրք վերցնել։ Խնդիրը հիմնականում տարածված է երկրորդ հերթում սովորող ուսանողների շրջանում։
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am