24.07.2017 | 
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ ՈւԽ «Զարգացում» դպրոցը համալսարանում ապահովում է ոչ ֆորմալ կրթություն: Դպրոցում ուսանողը սովորում է սովորել և սովորեցնել ինքն իրեն։

Ժամանակակից կրթական համակարգը իր ներկայիս տեսքով ձևավորվել է արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում: Այս շրջանում վարպետ-աշակերտ սկզբունքով գիտելիքի փոխանցումը սկսեց այլևս չբավարարել նոր, մասսայական արտադրության պահանջներին, ուստի սկիզբ դրվեց գործարանային անալոգիայով աշխատող կրթական համակարգին՝ համակարգված, տարիքային փուլերով, գնահատականի պիտակով: Այստեղ հումքը մտնում է գործարան, որոշակի գործընթացից հետո փաստաթղթավորված դուրս է գալիս շուկա՝ որպես տվյալ գործարանի արտադրանք:

Հայաստանյան բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, այս խնդիրը ևս առկա է: Նրանք չեն կարողանում արագ արձագանքել փոփոխություններին, քանի որ մեծ համակարգեր են, իսկ նման կառույցներում  փոփոխություններն արագ չեն կատարվում:

 

ԵՊՀ ՈւԽ «Զարգացում» դպրոցը համալսարանում ապահովում է ոչ ֆորմալ կրթություն:  Դպրոցում ուսանողը սովորում է սովորել և սովորեցնել ինքն իրեն։

«Հաշվի առնելով այն փաստը, որ ՈՒԽ շրջանակում կազմակերպվում են տարաբնույթ դասընթացներ, և դրանց մասնակցում են նախատեսվածից շատ թվով ուսանողներ, մտածեցինք դրանք համակարգել մի ընդհանուր դասապրոցեսի մեջ, որն ավելի արդյունավետ է մեր կարծիքով։ Առաջարկը ՈւԽ նախագահության կազմում քննարկվեց, հավանության արժանանալուց հետո սկսվեցին դպրոցի նախապատրաստական աշխատանքները»,- ներկայացրեց դպրոցի հիմնադիր Խաչիկ Աբաջյանը։

 

Ուսուցչի պաշտոնում դպրոցում աշխատում են համալսարանական մեր ավագ ընկերները: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի, «Զարգացում» դպրոցի դասախոս Միքայել Մալխասյանի խոսքով այս նախագիծը համակարգված օղակ է ուսանողական կառույցներում և հնարավորություն է ստեղծում ամորֆ (անձև) վիճակից ստանալ ուսխորհրդականի հստակ նկարագիր:

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Մելինե Պետրոսյանի խոսքով՝ սա շատ լավ հնարավորություն է իր և իր հասակակիցների համար, քանի որ դպրոցը կերտում է որպես անհատ կայանալու ողնաշար:

Այժմ դպրոցն ունի շուրջ 80 սովորող, համալսարանի ամենատարբեր ֆակուլտետներից։

Սոնա Մկրտչյան
 Աննա Նազարյան

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՈՒՐՋ 500 ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ»
Հանրակացարանը լինելու է ժամանակակից, ունենալու է երկտեղանոց սենյակներ, որոնք ունենալու են առանձին լվացարաններ: Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:
ՎԵՐՋԸ՝ ՆՈՐԻ ՍԿԻԶԲ
Ի՞նչ կլինի, եթե ամբողջ մարդկությունը մի օր վերանա: Մոլորակը կապրի՞ առանց մեզ, ինչպե՞ս:
ԿՈԳՆԻՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՏԱՐԻՔԻ ՀԵՏ
Քեմբրիջի և Հոնկոնգի համալսարանների հոգեբանները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի և Հոնկոնգի դեռահասների մոտ իմացական կարողությունների զարգացման միջին մակարդակը տարբերվում է, իսկ նրանց ծնողների մոտ՝ ոչ:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am