24.07.2017 | 
ԴԱՐԱՇՐՋԱՆԻ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ»
ԴԱՐԱՇՐՋԱՆԻ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ»
Վերջին տարիներին համակարգչի և համացանցի՝ մեր կյանք մուտք գործելը շրջադարձային եղավ մեր առօրյայի համար: Այսօր գրեթե բոլորս չենք պատկերացնում մեր կյանքն առանց համակարգչի:

Առողջական հետագա խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է դեռ փոքր տարիքից սահմանափակել երեխայի շփումը նորագույն տեխնոլոգիաների հետ:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Կարապետյանը հաճախ է լինում համալսարանի համակարգչային սրահում.

«Պատահում է, երբ որևէ դաս չենք անում, գալիս ենք համակարգչային սրահ: Քանի որ այս շրջանում ավարտական աշխատանքներ ենք գրում, կարելի է ասել, որ ամբողջ օրը տրամադրում եմ համակարգչին: Իսկ եթե խոսենք համացանցի մասին, ապա ինտերնետին տրամադրում եմ օրվա մեջ առավելագույնը երկու ժամ: Երբեք կախվածություն չեմ ունեցել համացանցից»,- նշեց Անուշիկ Կարապետյանը:

 

Մայր բուհի մեկ այլ ուսանողուհի նշեց, որ գրեթե ամեն րոպե համացանցում է․

«Կարող է թվալ, որ ես կախվածություն ունեմ համացանցից, սակայն ինքս այդպես չեմ կարծում: Պարզապես այսօր սոցիալական ցանցերը, կարելի է ասել ավտոմատ կախվածության մեջ են գցում, ամեն րոպե ուզում ես տեղյակ լինել կատարվող իրադարձություններից»:

ԵՊՀ համակրգչային սրահի աշխատակից Էլեն Իսպիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողները ավելի հաճախ համակարգչային սրահից օգտվում են քննական շրջանում: «Հիմնականում գալիս են այստեղ իրենց դասերը պատրաստելու, ավարտական աշխատանքների վրա աշխատելու համար, սակայն կան նաև ուսանողներ, ովքեր գալիս են ժամանակ անցկացնելու:Լինում են դեպքեր, երբ սոցցանցեր են մտնում և դասերի հետ կապված ոչինչ չեն անում, այդ դեպքերում նկատողություն ենք անում ու դուրս հրավիրում»։

 

Ֆիզիկական խնդիրներին զուգահեռ համակարգչին չափից շատ ժամանակ տրամադրելը կարող է հանգեցնել հոգեբանական բազմաթիվ խնդիրների, որոնցից ամենաարդիականը օտարումն է իրականությունից:

«Համակարգչային խաղերից կախում ունեցողները մեր օրերում շատ-շատ են, ինչը հատկապես նկատելի է դեռահասների շրջանում: Ֆիզիկական վնասները, որոնք առաջանում են նստակյաց վիճակից, հոգեբանական տեսանկյունից լուրջ խնդիրներ կարող են առաջացնել: Համակարգչային խաղերով տարվելիս առաջ է գալիս խնդիր` իրականությունից կտրվելը։ Մարդիկ սկսում են նույնականացվել իրենց հերոսների հետ և ապրել վիրտուալ իրականությամբ։ Միանշանակ չի կարելի արգելել համակարգչին կամ հեռախոսին մոտենալը, որովհետև մեծ ցանկությունն ու անավարտության զգացողությունն ավելի մասշտաբային խնդիրների կարող են հանգեցնել, քան բուն երևույթը»,- նշում է հոգեբանը:

 

Հետևություն՝ մարդկանց հետ շփումն ու հաղորդակցումն ավելի օգտակար են, առավել մեծ փորձ են տալիս, լցնում են դրական լիցքերով, միօրինակ չեն և կառուցում են շրջապատ, որտեղ մարդն ինքն իրեն երբեք օտարված զգալ չի կարող։

 

Սեդա Գևորգյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ 3-րդ կուրս

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՈՒՐՋ 500 ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ»
Հանրակացարանը լինելու է ժամանակակից, ունենալու է երկտեղանոց սենյակներ, որոնք ունենալու են առանձին լվացարաններ: Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:
ՎԵՐՋԸ՝ ՆՈՐԻ ՍԿԻԶԲ
Ի՞նչ կլինի, եթե ամբողջ մարդկությունը մի օր վերանա: Մոլորակը կապրի՞ առանց մեզ, ինչպե՞ս:
ԿՈԳՆԻՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՏԱՐԻՔԻ ՀԵՏ
Քեմբրիջի և Հոնկոնգի համալսարանների հոգեբանները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի և Հոնկոնգի դեռահասների մոտ իմացական կարողությունների զարգացման միջին մակարդակը տարբերվում է, իսկ նրանց ծնողների մոտ՝ ոչ:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am