24.07.2017 | 
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵՊՀ ուսանողության շրջանում գրադարանի մասին խոսելիս բողոքները կապված են աշխատակիցների թերի աշխատելաոճի և անբարեհաճ վերաբերմունքի հետ:

Գրադարանն ունի 55 աշխատակից, որոնց աշխատանքային օրն ավարտվում է ժամը 17.00-ին, սակայն մի շարք ուսանողներ պնդում են, որ գրադարանը երբեմն փակ է լինում ժամը 16.00-ից:

Խնդիրը պարզաբանելու համար խոսեցինք ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ: «Գրադարանը ժամը 16.00-ից կարող է փակվել միայն մի դեպքում, եթե հաջորդ օրը տոնական է: Ըստ օրենքի՝ նախատոնական և հանգստյան օրերի նախօրեին այցելուների մուտքը գրադարան ավարտվում է 1 ժամ շուտ»,-փաստեց Եզնիկ Միրզոյանը: Աշխատանքային այլ օրերի մինչ ժամը`17.00-ն գրադարանի փակ լինելու փաստը տնօրենը բացառեց:

 

Սպասարկման ոլորտում առկա խնդիրները տնօրենը չհերքեց՝ նշելով, որ գրադարանի աշխատակիցների հետ բազմիցս հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել հանձնարարականներով, գլխավորապես` հնարավորինս սիրալիր լինել ուսանողների նկատմամբ:

Վերադարձվող գրքերը երբեմն շարունակում են ուսանողների անվան կողքին պարտք երևալ: Տնօրենի խոսքով այս խնդիրը ծրագրային համակարգի հետ է կապված:

«Գրքերի վրա առկա կոդերը թվանշված համակարգով գրանցվում և նույն կերպ դուրս են գրվում ուսանողի անվան դիմացից: Անցյալ տարվանից գրադարանն անցել է ծրագրային այլ համակարգի, որի արդյունքում նվազել են նման դեպքերը: Բոլոր կոդերը այսուհետ թարմացված են, և, ի տարբերություն նախորդ տարիների՝ դրանք ամրացված են գրքի ներսի կողմից, տիտղոսաթերթի վրա, երկու օրինակով»:

 

ԵՊՀ գրադարանում դասագրքերի քիչ քանակության մասին Ե. Միրզոյանը ևս պարզաբանում է տվել. «Աշխարհը գնում է հետևյալին՝ ունենալ շատ տեսականի, քիչ օրինակներով:

Ուսանողությունը սովոր չէ աշխատել ընթերցասրահներում, եթե ընթերցասրահից օգտվեն, դասագրքերը տուն չտանեն և երկար ժամանակ չպահեն այդ խնդիրը չի առաջանա: Գրադարանին հաճախ մեղադրում են որոշ առարկաների հայալեզու դասագրքեր չունենալու համար: Գրքերի թարմացմամբ և վերահրատարակմամբ հաճախ ենք զբաղվում, սակայն գրքերի թարգմանչությամբ գրադարանը չի զբաղվում,- նշում է տնօրենը:

 

Նրա հավաստմամբ հաճախ դիմել է ֆակուլտետներին, որպեսզի ուսանողներ ուղարկեն, հատկապես առաջին կուրսեցիներին, որ ծանոթանան գրադարանի, ընթերցասրահի կարգուկանոնի հետ, սակայն գրադարան է եկել կուրսի 20 տոկոսը:

 

Սա ուսանողներին ներգրավելու խնդիր է, որը ֆակուլտետները պետք է կարգավորեն:

Միայն դասախոսների կողմից գիրք հրատարակելիս և դրանց յուրացման խնդրի ժամանակ չէ, որ պետք է ֆակուլտետները հիշեն գրադարանի մասին,- ասում է Ե. Միրզոյանը:

 

Ամփոփելով իր խոսքը, տնօրենը նշեց, որ կվերանայի հատկապես սպասարկման բաժինը և գրադարանում կնկատվեն դրական փոփոխություններ:

 

 

Սիլվարդ Տիգրանյան

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՈՒՐՋ 500 ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ»
Հանրակացարանը լինելու է ժամանակակից, ունենալու է երկտեղանոց սենյակներ, որոնք ունենալու են առանձին լվացարաններ: Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:
ՎԵՐՋԸ՝ ՆՈՐԻ ՍԿԻԶԲ
Ի՞նչ կլինի, եթե ամբողջ մարդկությունը մի օր վերանա: Մոլորակը կապրի՞ առանց մեզ, ինչպե՞ս:
ԿՈԳՆԻՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՏԱՐԻՔԻ ՀԵՏ
Քեմբրիջի և Հոնկոնգի համալսարանների հոգեբանները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի և Հոնկոնգի դեռահասների մոտ իմացական կարողությունների զարգացման միջին մակարդակը տարբերվում է, իսկ նրանց ծնողների մոտ՝ ոչ:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am