24.07.2017 | 
ՎԵՐՋԸ՝ ՆՈՐԻ ՍԿԻԶԲ
ՎԵՐՋԸ՝ ՆՈՐԻ ՍԿԻԶԲ
Ի՞նչ կլինի, եթե ամբողջ մարդկությունը մի օր վերանա: Մոլորակը կապրի՞ առանց մեզ, ինչպե՞ս:

Այսպիսով, մարդկության վերանալուց մի քանի ժամ հետո կհոսանքազրկվեն հազարավոր քաղաքներ, իսկ արդեն 48 ժամ հետո ատոմակայանները կանցնեն ապահով ռեժիմի։ Արևային հայելիները մի որոշ ժամանակ կկարողանան ապահովել էլեկտրաէներգիա, սակայն ժամանակի ընթացքում կդառնան օգտագործման համար ոչ պիտանի։ Երկուսից երեք օր հետո մետրոպոլիտենների մեծամասնությունը կհայտնվի ջրի տակ, քանի որ ջրահեռացման համակարգերը կսկսեն չգործել։

Մեր վերանալուց 10 օր հետո ընտանի կենդանիների մեծամասնությունը կսատկի սովից, իսկ նրանք, ովքեր կկարողանան դուրս գալ տնից կսկսեն պայքարել իրենց գոյության համար։ Մեկ ամիս անց աէկները կպայթեն, քանզի նրանց հովացման համակարգը ապահովող ջուրը կգոլորշիանա։ Կլինի մեծ աղետ, միլիոնավոր կենդանիներ կսատկեն քաղցկեղից, սակայն բնությունը շատ լավ կերպով կհաղթահարի այս ամենը։ Մեր վերացումից մեկ տարի անց մոլորակի երկնքում կնկատվի «աստղաթափ»։ Դրանք կլինեն արբանյակները, որոնք մինչ այդ մարդկությունը ուղարկել էր տիեզերք։ 25 տարի անց ճանապարհների երեք չորրորդը կպատվի խոտածածկով, շուտով քաղաքներում կհայտնվեն խոտակեր կենդանիներ, այնուհետև գիշատիչներ։ 300 տարի հետո կսկսեն ժանգոտել և քանդվել մեծ մետաղական կոնստրուկցիաները։ Երկրի երեսից կվերանան Էյֆելյան աշտարակը, բազմաթիվ մեծ ու փոքր կամուրջներ։

Երկաթբետոնե շենքերը ևս կքանդվեն։ 10 հազար տարի անց Երկրի վրա կմնան մի քանի քարե կառույցներ, որոնք կհիշացնեն մարդու գործունեության մասին։ Իսկ արդեն 50 միլիոն տարի հետո այն մասին, որ Երկրի վրա մարդ է ապրել, կհիշացնեն միայն պլաստիկ շշերը։ 100 մլն տարի հետո մարդկության հետքը վերջնականապես վերացած կլինի Երկրից։ Եթե ինչ-որ մեկը գա Երկիր, ապա չի կարող ասել, որ այստեղ երբևէ մարդ է եղել։

Մենք ստեղծված ենք որպես բնության արքա, սակայն պիտի գիտակցենք, որ ամեն արքա պատասխանատու է այն ամենի համար, ինչը որ «ղեկավարում է»:

 

Գևորգ Արշակյան

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՈՒՐՋ 500 ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ»
Հանրակացարանը լինելու է ժամանակակից, ունենալու է երկտեղանոց սենյակներ, որոնք ունենալու են առանձին լվացարաններ: Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:
ԿՈԳՆԻՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՏԱՐԻՔԻ ՀԵՏ
Քեմբրիջի և Հոնկոնգի համալսարանների հոգեբանները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի և Հոնկոնգի դեռահասների մոտ իմացական կարողությունների զարգացման միջին մակարդակը տարբերվում է, իսկ նրանց ծնողների մոտ՝ ոչ:
ՄԵՆՔ ՁԱԽԼԻԿ ԵՆՔ
Գիտական ընկալմամբ ձախլիկությունը մարմնի ձախ մասի առաջնությունն է աջի նկատմամբ, այլ խոսքով՝ մարդկային հատկանիշ է, որի դեպքում աջ եւ ձախ ձեռքերի շարժունակության մեջ գերակշռողն ու ճկունը ձախն է:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am