07.10.2017 | 
ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՍԹՐԵՍԻ ՊԱՏՃԱՌ
ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՍԹՐԵՍԻ ՊԱՏՃԱՌ
Ամառային արձակուրդներն արդեն անցյալում են: Ադապտացման գործընթացը հոգեբաններն անվանում են հետարձակուրդային սթրես կամ դեպրեսիա:

Ամառային արձակուրդներն արդեն անցյալում են: Ոմանք հարմարվել են նոր կենսակերպին, ոմանք էլ դժվարանում են կտրվել ամառային ջերմ ու արևոտ միջավայրից և վերադառնալ համալսարանական առօրյային: Ադապտացման այս գործընթացը հոգեբաններն անվանում են հետարձակուրդային սթրես կամ դեպրեսիա: Հոգեբան Աննա Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր է հանգստի ճիշտ կազմակերպումը, սակայն նույնիսկ լավագույնս կազմակերպված հանգիստը կարող է սթրեսի պատճառ դառնալ. «Յուրաքանչյուր մարդ կարիք ունի հանգստի: Մարդ հոգնում է և ֆիզիկապես և հոգեպես, ուստի ֆիզիոլոգիական հանգիստը ուղիղ համեմատական է հոգեբանական հանգստին: Շատ կարևոր է ճիշտ ժամանակին հանգստի գնալը: Մարդիկ, երբ զգում են իրենց աշխատանքի արդյունավետությունը, բավականություն են ստանում աշխատանքի կամ ուսման դիմաց ստացած արդյունքից, գալիս է ժամանակը արձակուրդի գնալու և արդեն հանգստից բավականություն ստանալու: Ուստի շատ կարևոր է ճիշտ կազմակերպել հանգիստը: Լավ միջոց է ճանապարհորդելը, որը բավական մեծ ազդեցություն է թողնում մարդու հուզական ֆոնի վրա: Շատ հաճախ մարդիկ հանգստից վերադառնում են ավելի հոգնած վիճակում, ինչը արդեն սթրեսի պատճառ է: Չնայած հանգստից հետո մարդիկ լիցքաթափված և նոր ուժերով են վերադառնում հին առօրյային, այնուամենայնիվ ադապտացման հետ կապված խնդիրներ առաջանում են, նույնիսկ լավագույնս անցկացրած արձակուրդից հետո: Ադապտացման շրջանը տևում է  երկու-երեք օր, որից հետո մարդ աստիճանաբար ընտելանում է»-նշեց հոգեբանը:

Երբեմն հետարձակուրդային սթրեսը կարող է հանգեցնել աշնանային դեպրեսիայի: Սակայն սա անհատական բնույթ է կրում և կախված է տվյալ պահին մարդու հոգեկան վիճակից, հուզականությունից ու մի շարք այլ գործոններից:

Տարբեր տարիքային մարդկանց մոտ սթրեսը տարբեր կերպ է դրսևորվում: Հոգեբան Աննա Բադալյանի կարծիքով արձակուրդից հետո ամենադժվարը դպրոցականներն են ադապտացվում դասերին, սակայն դեպրեսիայից անմասն չեն մնում նաև ուսանողները. «Վերջին շրջանում ուսանողների մոտ ավելի տարածված է արշավային հանգիստը, որը շատ դրական ազդեցություն ունի: Արշավների շնորհիվ ուսանողները իրենց համար նոր երևույթներ են բացահայտում, իրենք իրենց մեջ են նոր բաներ տեսնում, ինքնագնահատականն է բարձրանում ու տպավորությունները բազմազան են լինում: Նշեցի, որ ամեն դեպքում առաջին երկու օրերին ադապտացման հետ կապված խնդիրներ լինում են, սակայն երբ լիարժեք է լինում հանգիստը, ուսանողները հաճախ շտապում են գնալ համալսարան ընկերների հետ կիսվելու իրենց ստացած տպավորություններով: Պետք է փորձել լիարժեք լիցքաթափված ու լավ հույզերով մոտենալ նոր ուսումնական տարվան, ավելի հետաքրքիր դարձնել իրենց օրերը, խուսափել միօրինակությունից»- եզրափակեց հոգեբանը:

Ինչպես սկսես ուսումնական տարին այնպես էլ կշարունակվի այն, ուստի աշխատեք, որքան հնարավոր է լավ տրամադրությամբ սկել այն, և պետք չէ, մոռանալ, որ նոր արձակուրդը սարերի ետևում չէ:

Սեդա Գևորգյան

Այլ նորություններ
ՀՈԳՈւՍ ԿԱՐՄԻՐ ԶՍՊԱՇԱՊԻԿԸ
Օգնի'ր ինձ անուշանալ.
ինձ միշտ հետաքրքրելեն մարդիկ, որոնք նայել են վեր...
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻՑ  ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Նկարիչը ԵՊՀ ուսանողներին ծանոթ ֆիզկուլտուրայի դասախոս Հրաչյա Հակոբյանն է, ով կարողացել է համադրել սպորտի, նկարչության, գրականության և երաժշտության գույներն իր կյանքի կտավում:
Ու՞Ր Է ԻՄ ԱՌԱՐԿԱՅԻ ՊԼԱՆԸ
Հաճախ շփոթմունք է առաջանում նաև հարցաշարերի տրամադրման ժամանակ. կամ դասախոսը նախօրոք չի պատրաստել և ուշացնում է, կամ ուսանողները չեն պահանջում:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am