07.10.2017 | 
ԵՊՀ-ՈՒՄ ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
ԵՊՀ-ՈՒՄ ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ գրքերի վաճառքը համալսարանում թույլատրված է միայն ճեմասրահի համապատասխան հատվածում:

Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է նման իրավիճակ. դռան զանգը հնչում է, բացում եք, ու ձեր դիմաց կանգնում է պապիկ, որն առաջարկում է գրքերով լցված ծանր տոպրակից ընտրել ու գնել սովետական արտադրության որևէ գիրք: Մոտավորապես նման իրավիճակ կարող է պատահել նաև համալսարանում. դասի զանգը կհնչի, ներս կմտնի դասախոսն ու կառաջարկի գնել տպարանից քիչ առաջ հատուկ քեզ համար համալսարան ժամանած <<տաք-տաք>> ձեռնարկը:
Նման դեպքեր տեղի են ունենում այն պարագայում, երբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ գրքերի վաճառքը համալսարանում թույլատրված է միայն ճեմասրահի համապատասխան հատվածում:
ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը իրավիճակը բացատրեց այսպես. «Գրադարանը գրքերի վաճառքով չի զբաղվում: Ֆակուլտետներում դրանց վաճառքը հնարավոր է 2 տարբերակով՝ առաջին դեպքում ֆակուլտետը կամ ամբիոնը տպագրում է գիրքը՝ ուսանողներին վաճառելու նպատակով: Մյուս դեպքում գրքերը վերցնում են գրադարանից ամբիոնների համար,  հետո պարզվում է, որ դրանք վաճառվել են»: Տնօրենի խոսքով երբեմն դասախոսն առաջարկում է գիրքը՝ նշելով, որ կա վերջինիս ավելի հին հրատարակությունը, որը, իբրև, չի համապատասխանում ուսումնական պլանին: Համեմատելու դեպքում կնկատենք, որ նույն գրքի, ասենք՝ 2010 թ.-ի և 2017 թ.-ի հրատարակությունների միջև չկա նույնիսկ ստորակետի տարբերություն:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննան  հիշում է չորրորդ կուրսում պատահած մի դեպք. «Բերեցին նոր հրատարակած մի գիրք ու առաջարկեցին գնել այդ կիսամյակի համար: Ի վերջո գնեցինք, բայց այդպես էլ ամբողջությամբ չօգագործեցինք այն»: Աննան չի հիշում, թե ինչպես ստացվեց, որ իրենք հետամուտ չեղան խնդրին:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող Սառա Մելքոնյանը նշում է. «Մեր ֆակուլտետում եղել են վաճառքի դեպքեր: Ուսանողները դիմել են ուսանողական Խորհուրդ՝ պահանջելով վերականգնել իրենց իրավունքները, որից հետո այդ հարցն ընթացք է ստացել»:
Ըստ նրա՝ երևույթի պատճառներից մեկը, գուցե, այն է, որ ամբիոններում միմյանց հետ համաձայնության են գալիս վաճառել իրենց դասախոսների հեղինակած գրքերը, այդպիոսվ լավություն անելով վերջիններիս:
Ներկայացված երկու դեպքերում էլ տեղի է ունեցել օրենքի խախտում: Դրանցից մեկում ուսանողները համակերպվել են իրողությանը՝ դառնալով առևտրի կողմերից մեկը, մյուսում՝ հրաժարվել առք ու վաճառքի մեջ մտնել դասախոսի հետ: Օրենքը չի խախտվի եթե ուսանող-դասախոս շղթայի երկու օղակներն էլ հստակ իմանան իրենց իրավունքներն ու կանխեն դրանց ոտնահարումը:
 

Լառա Հակոբյան

Այլ նորություններ
ՀՈԳՈւՍ ԿԱՐՄԻՐ ԶՍՊԱՇԱՊԻԿԸ
Օգնի'ր ինձ անուշանալ.
ինձ միշտ հետաքրքրելեն մարդիկ, որոնք նայել են վեր...
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻՑ  ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Նկարիչը ԵՊՀ ուսանողներին ծանոթ ֆիզկուլտուրայի դասախոս Հրաչյա Հակոբյանն է, ով կարողացել է համադրել սպորտի, նկարչության, գրականության և երաժշտության գույներն իր կյանքի կտավում:
Ու՞Ր Է ԻՄ ԱՌԱՐԿԱՅԻ ՊԼԱՆԸ
Հաճախ շփոթմունք է առաջանում նաև հարցաշարերի տրամադրման ժամանակ. կամ դասախոսը նախօրոք չի պատրաստել և ուշացնում է, կամ ուսանողները չեն պահանջում:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am