07.10.2017 | 
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻՑ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻՑ  ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Նկարիչը ԵՊՀ ուսանողներին ծանոթ ֆիզկուլտուրայի դասախոս Հրաչյա Հակոբյանն է, ով կարողացել է համադրել սպորտի, նկարչության, գրականության և երաժշտության գույներն իր կյանքի կտավում:

Նկարչին ճանաչելու համար, անշուշտ, պետք է լինել նրա արվեստանոցում, տեսնել նրա աշխատանքներն ու զգալ այնտեղ տիրող գույների շունչը:

Արվեստանոցը նկարներով, կտավներով ու քանդակներով լցված հանճարեղ  բնություն էր:

Նկարիչը ԵՊՀ ուսանողներին ծանոթ ֆիզկուլտուրայի դասախոս Հրաչյա Հակոբյանն է, ով կարողացել է համադրել սպորտի, նկարչության, գրականության և երաժշտության գույներն իր կյանքի կտավում:

Արվեստագետը  նշում է, որ շատ է սիրել իր ուսուցչին, և ճիշտ է այն միտքը, որ եթե շատ ես սիրում ուսուցչիդ, կարևորում ես նաև առարկան:

Բազմակողմանի զարգացած դասախոսն հրատարակել է գիրք՝ «Առողջ ապրելու բանաձևը», որը նվիրել է իր ուսանողներին: Իսկ երկրորդ գիրքը՝ «Արվեստը և սպորտը», լույս տեսավ բոլորովին վերջերս:

Հրաչյա Հակոբյանի ոգեշնչման աղբյուրը բնությունն է:  Բանասիրության հանդեպ մեծ սեր ունեցող արվեստագետին նաև ոգեշնչուն են գրքերն ու դրանց հերոսները: Նրա ամենասիրելի գիրքը «Բոռ»-ն է, որի հերոսների նկարները տեղ են գտել նրա արվեստանոցում:

Նկարչի  աշխատասենյակում  կային նաև երաժշտական գործիքներ՝ կիթառ, ջութակ: Սիրում է ստեղծագործել  երաժշտության ներքո:

Նրա աշխատանքները մասնակցում են ցուցահանդեսների նաև Հայաստանից դուրս:  Նկարիչն ունի մի նկար, որը երբեք չի վաճառի, այն պահում է տանը: Ժպիտը դեմքին պատմում է, որ նկարել է այն ժամանակ, երբ սիրահարված էր Բանասիրության ֆակուլտետից մի աղջկա, որը  եղել է իր ուսանողուհին, հետագայում՝ դարձել կինը։ Դասախոսն իր կողքին միշտ պատկերացրել էր բանասիրական կրթություն ունեցող կնոջ, ով մոտ կլինի գրականությանը:

Ուսանողների հետ աշխատելը Հրաչյա Հակոբյանին  չի խանգարում, այլ հակառակը. նա սիրում է զրուցել խելացի երեխաների հետ, ովքեր ճանաչում և սիրում են արվեստը:

 

 

Աննա Գարեգինյան

Այլ նորություններ
ՀՈԳՈւՍ ԿԱՐՄԻՐ ԶՍՊԱՇԱՊԻԿԸ
Օգնի'ր ինձ անուշանալ.
ինձ միշտ հետաքրքրելեն մարդիկ, որոնք նայել են վեր...
Ու՞Ր Է ԻՄ ԱՌԱՐԿԱՅԻ ՊԼԱՆԸ
Հաճախ շփոթմունք է առաջանում նաև հարցաշարերի տրամադրման ժամանակ. կամ դասախոսը նախօրոք չի պատրաստել և ուշացնում է, կամ ուսանողները չեն պահանջում:
7-ՐԴ ՋՈԿԻ ՕՐԱԳԻՐԸ
Զենքը սեղմում եմ ուսիս, մյուս ձեռքով պինդ պահում, նշան բռնում և ձգանը քաշում: Վերջ. «Թշնամին մեռած է»:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am