Մրցույթ «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների համար
11.01.18 - 01.02.18
ԵՊՀ ռեկտորատ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (ԿԲ) հայտարարում է հրապարակային մրցույթ «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների ընտրության համար, որը նախատեսվում է թողարկել 2019 թ.-ին:

 

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

 

Մրցութային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԲ (ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի 6):

 

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը 201թ.-ի փետրվարի 1-ն է՝ ժամը 17:00-ն:

 

Մրցույթի հայտերի բացումը կիրականացվի 2018թ.-ի փետրվարի 6-ին՝ ժամը 16:00-ին, իսկ

արդյունքները կամփոփվեն 2018 թ.-ի փետրվարի 13-ին՝ ժամը 16:00-ին:  

 

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Մրցույթին մասնակցելու ծանուցումը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԿԲ-ի Դրամաշրջանառության վարչություն:

 

Հեռ.`   +374 10 59 29 05, +374 10 59 26 24

Ֆաքս` +374 10 56 74 23, +374 10 52 38 52

Էլ. փոստ`  robert.kocharyan@cba.am, nune.teryan@cba.am