Դասընթաց Պրահայի ամառային դպրոցում
23.11.18 - 31.03.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն
Պրահայի ամառային դպրոցը առաջարկում է կարճաժամկետ ուսումնական ծրագիր բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար, որը տեղի կունենա 2019 թ. հունիսի 29-ից հուլիսի 6-ը՝ Պրահայում:

 Ծրագիրը առաջարկում է հետևյալ դասընթացները՝ Քրեական իրավունք և հոգեբանություն, Եվրոպական քաղաքականություն, Չինաստանը՝ համաշխարհային գերտերություն. միֆ թե իրականություն, Զարգացում, կայունություն և գլոբալիզացիա, Կրթություն. դպրոցի ապագան, Տնտեսագիտություն և հոգեբանություն:
 
 Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2019 թ. մարտի 31-ն է:
 
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել հետևյալ հղմանը՝  http://praguesummerschools.org կամ դիմել հետևյալ էլ. հասցեին  info@scholaempirica.org.