Հայերի նկատմամբ իրականացրած պոգրոմները Բաքվում
13.05.19
Ժամը՝ 13.00
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

Մայիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի կողմից կազմակերպվում է բաց դասախոսություն՝ «Հայերի նկատմամբ իրականացված պոգրոմները Բաքվում և դրանց լուսաբանելու խնդիրը ժամանակակից աշխարհում» թեմայով:

Դասախոսելու է ամերիկահայ գրող, մարդու իրավունքների պաշտպան և ակտիվիստ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Աննա Աստվածատուրյան Թերքոթը «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» գրքի հեղինակն է, որը գրել է՝ հիմնվելով մանուկ ժամանակ վարած օրագրի հիշողությունների վրա, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային հողի վրա բռնության և բնաջնջման:

Նա ակտիվորեն հանրայնացնում է Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված հանցանքները՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի շրջանակներում, ինչպես նաև պայքարում է հայերի քաղաքական իրավունքների համար՝ Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն հաստատելու գործում:

Նա կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։


2013 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով:

Հանդիպման վայր՝ ՀՀԻ քննարկումների սրահ:
Գործնական լեզու՝ ռուսերեն:

Մուտքն ազատ է: