«ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՏՔԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
14.05.19
Ժամը՝ 14:00
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ

«Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա»-ն ամփոփում է սոցիոլոգիական տեսանկյունից հայազգի հասարակագետների նշանակալի ժառանգությունը:

 

Ընթերցողի ուշադրությանն է ներկայացված 1867-2018 թվականներին հրատարակված 80 հայազգի հեղինակների մենագրություններից, գիտական և հրապարակախոսական հոդվածներից, ակնարկներից և էսսեներից հատընտիր քաղվածք:

 

Անթոլոգիայում ներկայացված են վերջին տասնհինգ տարիների ընթացքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում իրականացվող հայ սոցիոլոգիական մտքի պատմության հետազոտությունների արդյունքները:

Աշխատանքը կազմել են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլ. գիտ. դոցենտ, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը և Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, սոց. գիտ. թեկնածու, դոցենտ Հարություն Վերմիշյանը:

«Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա»-ում ներառված են տարբեր երկրներից հայազգի հեղինակների յուրօրինակ միտքն ընդգծող հատվածներ, ներկայացված են հեղինակների վերաբերյալ կենսագրական տեղեկություններ: Կատարվել են նոր թարգմանություններ ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից:

ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնը «Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա»-ն նվիրում է Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին։

Շնորհանդեսը տեղի կունենա ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (Ալեք Մանուկյան 1, Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ):