Կրթաթոշակ Պոլոնիայի համալսարանում
22.05.19 - 12.06.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն
Պոլոնիայի համալսարանը (Լեհաստան) տրամադրում է կրթաթոշակ (բակալավրիատ՝ 3 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի) ԵՊՀ 4 ուսանողների համար:
 
Կրթաթոշակը հոգում է ուսման վճարը/ 4000 եվրո տարեկան/, իսկ ուսանողը պարտավոր է հոգալ իր կեցության, ավիատոմսերի, առողջական ապահովագրության և բոլոր այլ ծախսերը:
 
Խնդրում ենք ցանկացողներին մինչև ս.թ. հունիսի 12-ը Միջազգային կապերի բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝
 
1. լուսանկար,

2. անձնագրի պատճե,

3. ավագ դպրոցի դիպլոմի և միջուկի հաստատված թարգմանություն անգլերեն 
լեզվով (բակալավրիատի ծրագրով դիմորդների համար),

4. բակալավրիատի դիմպլոմի և միջուկի հաստատված թարգմանություն անգլերեն 
լեզվով (մագիստրոսական ծրագրով դիմորդների համար),

5. CV (Europass ձևաչափով),

6. մոտիվացիոն նամակ:
 
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հետևյալ կայք՝ https://en.ap.edu.pl/: