«ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»
31.05.19 - 01.07.19
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը ի նշանավորումն Հայոց մայր բուհի հարյուրամյա հոբելյանի` 2019 թվականի հոկտեմբերի 11-13-ը անց է կացնում գիտաժողով՝ «Փիլիսոփայության և հոգեբանության արդի հիմնախնդիրները» թեմայով։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց զեկույցների սեղմագրերը մինչև 2019 թ. հուլիսի 1-ը, որից հետո տասնօրյա ժամկետում հեղինակները կծանուցվեն իրենց՝ գիտաժողովին մասնակցության մասին:

Զեկույցների սեղմագրերը պետք է լինեն առավելագույնը 200 բառի սահմաններում, առանձին պետք է նշվեն առանցքային հասկացությունները՝ բանալի բառերը:

Զեկույցների ամբողջական տեքստերը (առավելագույնը` 5 A4 չափի էջ) ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2019 թ. սեպտեմբերի 15-ը:

Զեկույցների տեքստերը լույս են տեսնելու առանձին ժողովածուով
:

  • Զեկույցի տեքստը պետք է ունենա A4 (210*297) չափի տպագիր մինչև 5 էջ ծավալ, բոլոր կողմերից 20 մմ լուսանցքով:

  • Տառատեսակը՝ հայերենը՝ Sylfaen, ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5:

  • Հոդվածի վերնագիրը գրել գլխատառերով, վերնագրից հետո՝ հոդվածի հեղինակի անունը, հայրանունը, ազգանունը, բանալի բառերը՝ առավելագույնը 10 բառ:

  • Ծանոթագրությունները և հղումները տալ տողատակում` շարունակական համարակալմամբ:

  • Հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզուներով մինչև 10 բանալի բառեր:
     
  • Տեքստի վերջում հայերենով, ռուսերենով և անգլերենով  պետք է ներկայացված լինի հեղինակի մասին տեղեկույթ՝ գիտական կոչում, աստիճան, պաշտոն, կազմակերպություն, գիտական հետաքրքրությունների շրջանակ, էլեկտրոնային հասցե:

Զեկույցների սեղմագրերը պետք է ուղարկել  YSU.100philosophy@gmail.com էլեկտրոնային փոստին մինչև 2019թ. հուլիսի 1-ը, ժամը՝ 18:00