«Աստվածաբանության դերը հայ մշակույթի համատեքստում» խորագրով միջազգային համաժողով
09.03.20 - 02.06.20
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Աստվածաբանության ֆակուլտետը և Հայաստանի բյուզանդագիտական ազգային կոմիտեն 2020 թ. սեպտեմբերի 24-25-ին Երևանում կազմակերպում են «Աստվածաբանության դերը հայ մշակույթի համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով:

 

Գիտաժողովի նպատակն է քննարկել աստվածաբանության առջև այսօր ծառացած մի շարք խնդիրներ, որոնք առկա են և ոչ միայն մեզանում:

 

Գիտաժողովին զեկուցմամբ մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2020 թ. հունիսի 2-ը զեկուցման դրույթները (300 բառի սահմաններում) ուղարկել theology@ysu.am էլ. հասցեին՝ նշելով դիմողի աշխատավայրը, կոչումը, պաշտոնը:

 

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:

 

Կազմկոմիտեի կողմից կկատարվի թեմաների ընտրություն, որի մասին կտեղեկացվի հուլիսի 15-ին: