Մրցույթ Աալենի համալսարանի կողմից Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագրի շրջանակում
11.03.20 - 31.03.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագրի շրջանակում Աալենի համալսարանը հայտարարում է մրցույթ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակում ուսանելու նպատակով:

Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագիրը տրամադրում է ամսական 700-1400 եվրո կրթաթոշակ: Ավիատոմսերի ծախսը չի փոխհատուցվում:

Ավելի մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև դիմելու կարգին ծանոթանալու համար ներկայացնում ենք կից փաստաթուղթ:

Անգլերեն դասընթացների ցանկը կարող եք տեսնել հետևյալ կայքում՝ https://www.hs-aalen.de/en/pages/aaa_english-taught-lectures:

Խնդրում ենք  մինչև 2020 թ. մարտի 31-ը՝ ժամը 17:00-ն, Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլ. հասցեին ուղարկել ստորև ներկայացված փաստաթղթերը, որոնք ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով.
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով
(https://europass.cedefop.europa.eu/),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր
(https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en),
7. գերմաներենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական
8. երաշխավորական նամակ ֆակուլտետի դասախոսական կազմի կողմից:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38):

Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան