ԵՊՀ-ում ՄՄՈՒՀ-երի (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն առցանց ներկայացնելու գործընթացը
25.06.20 - 30.08.20
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն

ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների 2020-2021 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են հունիսի 25-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ առցանց տարբերակով՝ eduorg@ysu.am էլեկտրոնային հասցեի միջոցով:

 

Համաձայն ՀՀ կառավարության մայիսի 27-ի N856-Ն որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն «Գերազանց» և/կամ «Լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։

 

Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)՝

1. Դիպլոմ և դիպլոմի միջուկը (միջուկը սքանավորվում է երկու կողմից)
2. Անձնագիր կամ նույնականացման քարտ
3. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:


Նշենք, որ դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ: Այստեղ նշված են ԵՊՀ 2020-2021 ուստարվա ուսման վարձավճարների չափերը՝ ըստ մասնագիտությունների:


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 337-069 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 13:00-ից մինչև 16:00-ն:


ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին։