«Nobel Fest (Նոբելյան III փառատոն)» գիտակրթական փառատոն
20.10.21 - 29.10.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

2021 թ. հոկտեմբերի 26-29-ը տեղի է ունենալու «Nobel Fest» գիտակրթական փառատոնը, որը կազմակերպվում է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ Ելբասի Ն. Ա. Նազարբաևի գրադարանի, Ներառական զարգացման հիմնադրամի և G-Global-ի միջազգային քարտուղարության նախաձեռնությամբ:

 

«Nobel Fest»-ը Եվրասիայում տեղի ունեցող ամենաազդեցիկ և լայնածավալ գիտակրթական միջոցառումներից է, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են ավելի քան 40.000 մասնակից, Նոբելյան մրցանակի և Գիտական օսկարի 8-10 մրցանակակիր, ինչպես նաև համաշխարհային փորձագետներ:

 

Փառատոնի առանցքային իրադարձությունը Նոբելյան մրցանակակիրների դասախոսություններն են:

 

Փառատոնին մասնակցելու համար կարելի է գրանցվել հետևյալ հղումով՝ https://nobel-fest.inpolicy.net: 

 

Փառատոնի մասին առավել մանրամասն ներկայացնում ենք կից (1, 2):