«Պոպուլիզմի դարաշրջանում առեվտրային քաղաքականությունը» թեմայով սեմինար
20.10.21 - 01.11.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Զալցբուրգի համալսարանն (Ավստրիա) առաջարկում է քաղաքագիտությամբ և/կամ միջազգային հարաբերություններով զբաղվող դասախոսներին ու հետազոտողներին մասնակցել «PoSIG Teacher Academy 2022. Trade Policy in the Age of Populism» («Պոպուլիզմի դարաշրջանում առևտրային քաղաքականությունը») թեմայով փորձագետների սեմինարին, որը տեղի է ունենալու 2022 թ. փետրվարի 17-25-ը:

 

Առավել մանրամասն տեղեկությունները՝ կից:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ինքնակենսագրություն, մոտիվացիոն նամակ, տեղեկանք ԵՊՀ հիմնական աշխատակից լինելու վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել h.mkrtchyan@ysu.am էլ. հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38, էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am):

 

Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան