Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 3 շարժունություն Տնտեսագիտության և կառավարման, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների բակալավրիատի ուսանողների համար 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը ցանկալի է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային PDF տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 3-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en ):
Առարկաների ցանկը կարող եք գտնել https://www.ual.es/en?idioma=en_GB կայքում:
Անգլերեն դասավանդվող առարկաների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան