«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Հրադեց Կրալովե համալսարան, Չեխիա
09.11.21 - 25.11.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հրադեց Կրալովե համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսների համար (հիմնական կազմ, «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ)՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով (8 ժամ) դասավանդելու նպատակով:

 

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 

Ավելի մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն, 
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ հիմնական աշխատակից լինելու վերաբերյալ:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):


Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան