Համատեղ կրթական ծրագրի մասնակցության հրավեր Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի կողմից
12.11.21 - 12.12.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի տեխնիկայի, տեխնոլոգիայի և տնտեսության նոր ուղղությունների զարգացման գծով կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտը հրավիրում է մասնակցելու բարձրագույն կրթությամբ մասնագետների կամ բարձր կուրսերի ուսանողների ուսուցման համատեղ կրթական ծրագրին:

 

Ծրագրի արդյունքում մասնակիցները բարձրագույն կրթության հիմքի վրա ստանալու են նոր մասնագիտություն:

 

Կից ներկայացնում ենք համատեղ համագործակցության, կրթական ծրագրի թեմաների և ուղղությունների վերաբերյալ մանրամասներ:

 

Լրացուցիչ տեղեկությունների և ծրագրին դիմելու ժամկետի համար կարող եք զանգել (+37517) 258 00 53, (+37529) 643 87 48, (+37517) 250 31 92 հեռախոսահամարներով կամ գրել rectorat@ipk.by էլեկտրոնային հասցեին: