ԹԱԲԻԲՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
13.02.23 - 20.03.23
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հայտարարում է Թաբիբյան ընտանիքի տրամադրած կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին:

 

Կրթաթոշակի համար դիմելու հնարավորություն ունեն՝

  1. ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների առկա բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները:
  2. Ուսանողները, ըստ «Փոխըմբռնման հուշագրի», ուսումն ավարտելուց հետո պետք է հինգ տարի բնակվեն Հայաստանում:

Տրամադրվող կրթաթոշակը համարժեք է մեկ ուսումնական տարվա վարձին: Այն ուսանողները, որոնք ստանում են այլ կրթաթոշակ, Թաբիբյան հիմնադրամի կրթաթոշակը շահելու դեպքում կստանան վարձավճարի մյուս մասը:

 

«Վարդանանց ասպետների» նախկին մրցանակակիրները ևս հնարավորություն ունեն դիմելու կրթաթոշակի համար:

 

Դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. կրթաթոշակի դիմումը, որի լրացման ձևը հնարավոր է գտնել այստեղ,
  2. ակադեմիական տեղեկանք,
  3. երկու երաշխավորագիր,
  4. դիմումին կցված լուսանկար (անձնագրի լուսանկարի չափի):

Դիմումը պետք է լրացնել անգլերենով, անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել նոր էջեր:

 

Ակնարկը (essay) հնարավոր է ներկայացնել 2 լեզվով՝ անգլերենով (պարտադիր) և հայերենով, վերջում՝ ստորագրել:

 

Դիմումի ֆայլը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է մեկ PDF ֆայլի տեսքով ուղարկել հետևյալ էլհասցեին՝ amarkarov@ysu.am:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 20-ը՝ ժամը 18:00-ն:

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում հնարավոր է կապվել հետևյալ էլհասցեով՝ knightsofvartan@gmail.com:

 

Ընտրության արդյունքների և մրցանակի մասին կտեղեկացվեն միայն մրցանակակիրները մինչև 2023 թվականի մայիսի 5-ը: