«Ուրիշը. մերձավորն ու օտարը». միջազգային հեռակա կոնֆերանս (15 հոկտեմբերի 2017 թ.)
31.05.17 - 15.10.17
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
«Ուրիշը. մերձավորն ու օտարը» գիտաժողովի նպատակն է փիլիսոփայական և նորմատիվ-բարոյական տեսանկյուններից քննարկել Ուրիշի ֆենոմենը միջանձնային, սոցիալական և միջազգային հաղորդակցման պայմաններում:

Քննարկումների հիմնական թեմատիկան.

  • Ուրիշի նորմատիվ կարգավիճակը բարոյականության և քաղաքականության մեջ:
  • Ոսկե կանոնի ակնհայտ և թաքնված յուրացումները բարոյական և քաղաքական փիլիսոփայության մեջ:
  • Ուրիշի հիմնահարցը ժամանակակից փիլիսոփայության մեջ:
  • «Ես-Ուրիշը» հարաբերությունների բարոյահոգեբանական խնդիրները:
  • «Նոր ուրիշները» բազմամշակութային հանրույթներում:
  • Հարաբերություները պետությունների միջև. դաշնակիցներ, գործընկերներ, մրցակիցներ, հակառակորդներ:

 

 

Գիտաժողովն անց է կացվում հեռակա կարգով:


Զեկույցների տեքստերը կտեղադրվեն գիտաժողովի կայքէջում միաժամանակ, 2017 թվականի հոկտեմբերի 15-ին:


Միջոցառման արդյունքներով մեկ ամսվա ընթացքում էլեկտրոնային և տպագիր տարբերակներով կհրատարակվի զեկույցների ժողովածու: Կոնֆերանսի յուրաքանչյուր մասնակից կարող է փոստով՝ վերադիր գումարով ձեռք բերել ժողովածուի մեկ օրինակ: ժողովածուի էլեկտրոնային տարբերակը (pdf ֆորմատով) հասանելի կլինի կոնֆերանսի կայքում:


Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է:


Գիտաժողովին մասնակցությունն անվճար է:


Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է drugoj_conference@mail.ru հասցեին մինչև ս.թ. մայիսի 1-ը ուղարկել մասնակցության հայտ, իսկ զեկուցման տեքստը՝ մինչև օգոստոսի 31-ը:


Զեկույցի ձևակերպման պահանջները


Եթե զեկույցի տեքստը չի համապատասխանում գիտաժողովի թեկատիկային և ձևակերպման պահանջներին, կազմկոմիտեն իրավունք է վերապահում մերժել հայտը:

Գիտաժողովի կազմկոմիտե

 

 

 

Բաղդասարյան Ա. Ս. 
(նախագահ)

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ (Հայաստան)

 


 

Ապրեսյան Ռ. Հ. 

 

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի բարոյագիտության բաժնի վարիչ (Ռուսաստան)


 

Հարությունյան Էդ. Ա. 

Երևանի պետական համալսարանի սոցաիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (Հայաստան)

 


 

Կավալյաուսկաս Թ. 

Կյալպեդայի համալսարանի փիլիսոփայության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր (Լիտվա)

 


 

Միշատկինա Տ.Վ.

Ա.Սախարովի անվան Բելարուսի պետական համալսարանի միջազգային պետական էկոլոգիական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր (Բելարուս)


 

Ռոգոժա Մ.Մ.

Տ.Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի բարոյագիտության, գեղագիտության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր (Ուկրաինա) 


 

Սպրինչան Ս.Լ.

 Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի իրավաբանական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտքարտուղար, առաջատար գիտաշխատող (Մոլդովա)


 

Յարալյան Կ.Է. 

(գիտական քարտուղար)

Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի ասիստենտ (Հայաստան)