Միջազգային գիտաժողով «Русистика в XXI веке: тенденции и направления развития»
06.02.19 - 01.06.19
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը Երևանում հրավիրում են մասնակցելու «Русистика   в  XXI  веке: тенденции и направления развития» միջազգային   գիտաժողովին՝ նվիրված   ԵՊՀ 100-ամյակին և Հայաստանում՝ ռուսագիտության 80-ամյակին։

 

Գիտաժողովն անցկացվելու է 2019 թ․ հոկտեմբերի 24-ից 25-ը։

 

Գիտաժողովի թեմաններն են՝

 

-Ռուս լեզվաբանության խնդիրները,

 

-ռուսաց լեզուն պատմական լեզվաբանության լույսի ներքո,

 

-ռուսերենը միջմշակութային հաղորդակցման համատեքստում,

-լեզուների համեմատական տիպաբանական ուսումնասիրություն,

-ռուս գրականության պատմություն,

 

-գրականության տեսություն: Պոետիկա, 

 

-գրական և մշակութային կապեր,

 

-գեղարվեստական թարգմանության խնդիրներ,

 

-ռուսերենի դասավանդման ավանդույթները և նորարարություններ,

 

-ռուսաց լեզվի պրոֆեսիոնալ կողմնորոշիչ ուսուցում,

 

-ռուսերենի մասնագիտական ուղղորդված ուսուցում:

 

Աշխատանքային լեզուներն են՝ ռուսերենը, հայերենը։

 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թ․հունիսի 1-ը մասնակցության հայտը և հոդվածը ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ konf.rusdep@ysu.am։

 

Գիտաժողովի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: