Մայիս-հունիս, 2011թ.
Ծրագրի նպատակները և խնդիրները
Ծրագրի բովանդակությունը և մեթոդաբանությունը
Սեմինար-դասընթացների ընթացքում իրականացվել են երիտասարդների զբաղվածության խնդիրներին առնչվող քննարկումներ, բանավեճեր, երիտասարդների արտագաղթի և այդ բնագավառում իրականացվող քաղաքականության, գործատուին ճիշտ ներկայանալու և ռեզյումե կազմելու սկզբունքների վերաբերյալ դասախոսություններ:
Սեմինար-դասընթացների ամփոփումից հետո դասընթացավարների կողմից ընտրվել են առավելագույնս ակտիվ մասնակցություն դրսևորած 45 ուսանողներ, ովքեր մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած «Երիտասարդական մասնակցությունն ու առաջնորդությունը` որպես կարիերայի զարգացման խթան» եռօրյա խորացված դասընթացին: Այստեղ ուսանողները ծանոթացել են ուսանողական ակտիվության, լիդերության, հաղորդակցության հմտությունների և մի շարք այլ հարցերի հետ, ներգրավվել այսբրեքերների և այլ ինտերակտիվ խաղերի:
Դասընթացները, սեմինար-քննարկումները ղեկավարել են բազմաթիվ թրեյնինգների անցկացման փորձ և միջազգային երիտասարդական ծրագրերին ակտիվ մասնակցություն ունեցող թրեյներներ և ՀՀ երիտասարդական ոլորտում կարևոր ներդրում ունեցող փորձագետներ:
Ծրագրի մասնակիցների ընտրության կարգը
Ծրագրի թիրախային հիմնական խումբ են համարվել 17-25 տարեկան ԵՊՀ ուսանողներ ու շրջանավարտներ:
Սեմինար-դասընթացների շարքին ներգրավվել ցանկացողները լրացրել են կայքէջում տեղադրված մասնակցության էլեկտրոնային հայտը:
Հայտերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի, որի արդյունքում կատարվել է մասնակիցների վերջնական ընտրությունը:
Հարցազրույցի փուլը հաղթահարած ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 100 ուսանող մասնակցել է Երևանում անցկացված եռօրյա սեմինար-դասընթացներին: