կամ
Կազմակերպություններ
ՀՀ քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ:

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։
Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

ՀՀ Քննչական կոմիտեի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Ղեկավար՝ Աղվան Հովսեփյան

Հասցե՝ ՀՀ, Երևան Մամիկոնյանց փող.,46/5 շենք
Հեռ.՝ (37411)88-01-56
Էլ. փոստ՝ press@investigative.am
Կայք՝ www.investigative.am
Հայտարարություններ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: