Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնները գործում են Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում, Վանաձորում և ԼՂՀ Շուշի քաղաքում:
«Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 170 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապևտիկ և ժամանցային ծառայություններ:
Ծրագրի հիմնական շահառուները սոցիալապես անապահով ընտանիքների 6-12 տարեկան այն երեխաներ են, ովքեր ունեն կրթական խնդիրներ:
«Շող» ցերեկային կենտրոնի հետ համագործակցում է
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Քերոբյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, Կարախանյան 6
Հեռ.`(374 10) 67 46 20
Էլ. հասցե՝ naira.kerobyan@amaa.am
Կայք՝ www.amaa.am