կամ
Ֆակուլտետներ
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1971 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 3 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 5 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 700 ուսանող, դասավանդում է շուրջ 60 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը համագործակցում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ` այդ կազմակերպությունների համար հանդես գալով որպես բարձրակարգ կադրերի հիմնական մատակարար: Ֆակուլտետը գիտական սերտ կապեր ունի Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսաստանի ԳԱ Ա. Ա. Դորոդնիցինի անվան հաշվիչ կենտրոնի, Ռուսաստանի ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի, գիտակրթական կապեր ունի նաև Տրիրի համալսարանի հետ: Ֆակուլտետի աշխատակիցներն ու ասպիրանտներն իրենց ատենախոսությունները պաշտպանում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի նշված կենտրոններում:
Ֆակուլտետում պատրաստված մասնագետներից շատերն աշխատում են աշխարհի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններում` ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական և կառավարական կազմակերպություններում, ՏՏ ոլորտի ընկերություններում, բանկերում և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ



Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ
Հայտարարություններ
Զանգերի կենտրոնի աշխատակից
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմադա» ընկերությանն անհրաժեշտ է զանգերի կենտրոնի աշխատակից:
Գերմաներենի իմացությամբ ՏՏ մարքեթինգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ֆիդեմ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է գերմաներենի իմացությամբ ՏՏ մարքեթինգի մասնագետ:
Տեխնիկական աջակցման (Help Desk) մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ռոսգոստրախ Արմենիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է Տեխնիկական աջակցման (Help Desk) մասնագետ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց:
Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը:
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ղեկավարին կառավարելու հմտությունները» խորագրով դասընթաց «Beeline»-ի հայաստանյան գրասենյակում: