կամ
Ֆակուլտետներ
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1971 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 3 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 5 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 700 ուսանող, դասավանդում է շուրջ 60 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը համագործակցում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ` այդ կազմակերպությունների համար հանդես գալով որպես բարձրակարգ կադրերի հիմնական մատակարար: Ֆակուլտետը գիտական սերտ կապեր ունի Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսաստանի ԳԱ Ա. Ա. Դորոդնիցինի անվան հաշվիչ կենտրոնի, Ռուսաստանի ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի, գիտակրթական կապեր ունի նաև Տրիրի համալսարանի հետ: Ֆակուլտետի աշխատակիցներն ու ասպիրանտներն իրենց ատենախոսությունները պաշտպանում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի նշված կենտրոններում:
Ֆակուլտետում պատրաստված մասնագետներից շատերն աշխատում են աշխարհի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններում` ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական և կառավարական կազմակերպություններում, ՏՏ ոլորտի ընկերություններում, բանկերում և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ



Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ
Հայտարարություններ
Սակագնային համակարգերի գծով պրակտիկանտ
ՊՐԱԿՏԻԿԱ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանն անհրաժեշտ է սակագնային համակարգերի գծով պրակտիկանտ:
ՏՏ սպասարկման գծով պրակտիկանտ
ՊՐԱԿՏԻԿԱ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանն անհրաժեշտ է ՏՏ սպասարկման գծով պրակտիկանտ:
Ինչպե՞ս սկսել բիզնես առանց նախնական կապիտալի
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ս.թ.նոյեմբերի 26-ից 28-ը կազմակերպում է «Ինչպե՞ս սկսել բիզնես առանց նախնական կապիտալի» խորագրով եռօրյա անվճար սեմինար-դասընթաց:
Կարիերայի կառավարում
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ս.թ. նոյեմբերի 12-ից 14-ը կազմակերպում է «Կարիերայի կառավարում» խորագրով եռօրյա անվճար
սեմինար-դասընթաց:
ԵՂԻ՛Ր ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՔՈ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՂԻ՛Ր ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՔՈ ՈԼՈՐՏՈՒՄ
Մայր բուհի շրջանավարտներն այսուհետ ավելի հեշտ կկողմնորոշվեն աշխատաշուկայում: