կամ
Ֆակուլտետներ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը հիմնադրվել է 1921 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 5 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 2000 ուսանող, դասավանդում է շուրջ 200 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

Ֆակուլտետը համագործակցում է մի շարք ընկերությունների, պետական կառավարման մարմինների, բանկերի, ՀՀ և արտերկրի մի շարք մասնագիտական միավորումների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման մակարդակում: Հանրապետության պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և տնտեսության տարբեր ճյուղերի առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետներ դասավանդում են ֆակուլտետում:
Ֆակուլտետի առանձնահատկություններից ելնելով` գործընկեր ձեռնարկությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` գիտակրթական հաստատություններ, բանկեր, պետական կառավարման մարմիններ, փորձագիտական ծառայություններ և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Հայկ Սարգսյան (ֆակուլտետի դեկան)
2. Քրիստինե Անտոնյան (Կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ)
3. Արամ Առաքելյան (Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ)
4. Կարեն Եղոյան (դեկանի տեղակալ)
5. Էմիլ Սողոմոնյան («Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի վարչության նախագահ)
6. Դավիթ Անանյան («Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ
2. «Ամերիաբանկ» ՓԲԸ
3. «Անելիք բանկ» ՓԲԸ
4. «Արարատբանկ» ԲԲԸ
5. «Արդշինբանկ» ՓԲԸ
6. Գրիառ ՓԲԸ ՓԲԸ
7. «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ
8. «Դիլիջան» հանքային ջրերի գործարան ՍՊԸ
9. «Էյչ Էս Բի Սի» բանկ Հայաստան ՓԲԸ
10. «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ
11. «Ինեկոբանկ» ՓԲԸ
12. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
13. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
14. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
15. ՀՀ արժեթղթերի հանձնաժողով
16. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ
17. ՀՀ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
18. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ
19. ՀՀ կենտրոնական բանկ
20. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ
21. Մտավոր սեփականության ազգային գործակալություն
22. «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ
23. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ
24. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հայտարարություններ
Ընդունարանի աշխատակից
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցին անհրաժեշտ է ընդունարանի աշխատակից (ամբողջ կամ կես դրույք)։
«Հասարակայնության հետ կապերի՝ PR-ի դերը բիզնեսում» խորագրով դասընթաց
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 19–ին, ժամը՝ 15։00-ին տեղի կունենա « Հասարակայնության հետ կապերի՝ PR-ի դերը բիզնեսում » խորագրով դասընթացը, որը կվարի սոց.գիտ.թեկն., ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, SPRING PR ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը։
Համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔ
A+ Skills-ին անհրաժեշտ է համակարգող (ադմինիստրատոր)։
Տնօրենի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
ԼաԳալլերիա կազմակերպությանն անհրաժեշտ է տնօրենի օգնական։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԵՊՀ ուսանողները մասնակցեցին ««Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և հաճախորդների փոխհարաբերությունների կառուցման մեխանիզմները» խորագրով դասընթացին, որի ավարտին ստացան հավաստագրեր:
««ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ-ՈՒՄ
««ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ-ՈՒՄ
««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրեր ԵՊՀ-ում» խորագրով դասընթացը շարունակվելու է մինչև մարտի 30-ը: Դրա շնորհիվ ուսանողները իրենց տեսական գիտելիքների հիման վրա ձևավորում են պրակտիկ գործունեության համար անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Յունիքիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վրեժ Օհանյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ներուժը քիմիայի տարբեր ուղղություններով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման համար: