Քիմիայի ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 6 ամբիոն և մեկ էկոլոգիական անվտանգության կենտրոն: Ֆակուլտետում իրականացվում է բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետի ուսանողների թիվը հասնում է 500-ի, իսկ դասախոսներինը` 100-ի:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի
կայքում:
Քիմիայի ֆակուլտետը համագործակցում է ոլորտի տարբեր ընկերությունների, գիտատեխնիկակական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, պետական կառավարման մարմինների հետ: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել նաև տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոնների հետ (Հյուսիսարևմտյան համալսարան, Արիզոնայի համալսարան, Կալիֆորնիայի համալսարան, Ռոստոկի, Մյունստերի, Կարլսռուհեի, Ռեգենսբուրգի, Բոխումի համալսարաններ և այլն):
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի յուրահատկությունները հաշվի առնելով` գործընկեր ձեռնարկությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` գիտակրթական հաստատություններ, դեղագիտական ընկերություններ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և այլն:
Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն
«Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:
Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ
1. Ղոչիկյան Տարիէլ (ֆակուլտետի դեկան)
2. Մարտիրյան Արմեն (ֆակուլտետի գիտքարտուղար)
3. Սաղյան Աշոտ (Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ)
4. Հարությունյան Ռոմիկ (Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ)
5. Վարդապետյան Սամվել (դեկանի տեղակալ)
6. Խառատյան Սուրեն (Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր)
7. Փիրումյան Գևորգ (Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր)
8. Հովհաննիսյան Անահիտ (Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի վարիչ)
9. Հովհաննիսյան Ռուբեն (Առողջապահության ԱԻ բաժնի վարիչ)
10. Դուրգարյան Նարինե (Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ)
11. Թոփչյան Հակոբ («Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն)
12. Մաթևոսյան Սերգեյ («Լիկվոր» ՓԲԸ-ի տնօրեն)
13. Ղազարյան Վաչագան («Արփիմեդ» ՍՊԸ-ի տնօրեն)
14. Բիլյան Ծովինար («Պարեն Քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեն)
15. Վարդապետյան Անահիտ («Բիո-Քիմ» ՍՊԸ-ի գիտ. բաժնի վարիչ)
16. Հարությունյան Էմիլ («Ալկոլադ» ՍՊԸ-ի տնօրեն)
Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ
1.
«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլս» ՍՊԸ
2.
«Արփիմեդ» ՍՊԸ
3. Գերմանիայի Դաշնության Ռոստոկի համալսարան, Օրգանական քիմիայի ամբիոն
4.
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
5.
«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ
6.
«Էսկուլապ» ընկերություն
7.
«Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՓԲԸ
8.
«Լիկվոր» ՓԲԸ
9.
Հայկական դեղագործական ասոցիացիա
10.
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ
11.
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն
12. ՀՀ դեղատնային ցանց
13. «Նաիրիտ» գործարան
14.
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
15.
«Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ
16.
«Սևան» ազգային պարկ
17. «Ֆարմատեկ» ՓԲԸ