կամ
2014 - 2015 ուստարվա կրթաթոշակների տրամադրման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
Orange հիմնադրամը կհատկացնի կրթաթոշակ 10 բուհերի բարձր առաջադիմությամբ ուսանողներին:

Orange հիմնադրամը Հայաստանի 10 համալսարաններում հայտարարում է 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների տրամադրման ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր դժվարություններ ունեն հոգալու իրենց ուսման ծախսերը: Հատուկ ուշադրություն է տրվում նաև մարզերից ժամանած ուսանողներին:

Orange կրթաթոշակների ծրագրին կարող են դիմել ուսանողներ, ովքեր բավարարում են հետևյալ պայմաններին.

  • սովորում են առկա համակարգի բակալավրիատում կամ մագիստրատուրայում
  • բակալավրի 2-րդ և բարձր կուրսի կամ մագիստրատուրայի ուսանող են
  • ունեն միջին կամ բարձր առաջադիմություն
  • ունեն ուսման վարձի վճարման աջակցության կարիք:

Երևանի պետական համալսարանում ծրագիրը կաջակցի հետևյալ ֆակուլտետների ուսանողներին՝ Ժուռնալիստիկա, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Իրավագիտություն, Հայ բանասիրություն, Մաթեմատիկա և մեխանիկա, Միջազգային հարաբերություններ, Ռադիոֆիզիկա, Ռոմանագերմանական բանասիրություն, Ռուս բանասիրություն, Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն, Փիլիսոփայություն և հոգեբանություն:

Երևանի Պետական Համալսարանում այս տարի կտրամադրվի մինչև 10 կրթաթոշակ, յուրաքանչյուրը`100,000 – 150,000 դրամի չափով: 

Ուսանողները ծրագրի մասնակցելու համար կարող են դիմումի ձևը վերցնել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնից (կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ, հեռ.՝(060) 710-179, (060) 710-180) խորհուրդ է տրվում ներկայացնել նաև փաստաթղթեր, որոնք կներկայացնեն ուսանողի կամ վերջինիս ընտանիքի սոցիալական դրությունը: 


Դիմումների վերջնաժամկետն է 15.10.2014թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: