կամ
Ճարտարագետ՝ Իջևանի մասնաճյուղի համար
ԱՇԽԱՏԱՆՔ
Արմենտել ՓԲԸ-ին անհրաժեշտ է ճարտարագետ Իջևան քաղաքի մասնաճյուղի համար:

Աշխատանքի նկարագրություն

  • CDMA, GSM, 3G բազային կայանների, ռադիոռելեային սարքավորումների, սնուցման անխափան աղբյուրի, ցածր լարման էներգոհամակարգերի (մինչև 1000Վ), մարտկոցների և դիզել-գեներատորների շահագործում և սպասարկում
  • Համակցման սարքերի միացման և ինտեգրացիայի վերահսկման ապահովում
  • Համակցման սարքավորումների, ԲԿ, ՌՌԳ, GSM և UMTS համակարգերի ու շարժական դիզել-գեներատորների վրա կոնֆիգուրացիոն աշխատանքների իրականացում
  • Կայանների պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում
  • Իրականացվող ընթացիկ աշխատանքների, տրանսպորտային ցանցի միացման, ինչպես նաև համակցման սարքավորումների ուղիների և միջօպերատորական միացումների ուղղությունով հաշվետվությունների վարում

Պահանջվող որակավորումներ 

  •  Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության ոլորտում ցանկալի է
  • Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ալիքների տարածման հիմունքների իմացություն
  • Բարձրության վրա աշխատելու հմտություն (կայմեր, տանիքներ և այլն)
  • Վարորդական իրավունքի առկայություն (B, C)
  • Պատրաստակամ գործուղման աշխատանքներին
  • Արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Որոշումներ ընդունելու կարողություն
  • Հաղորդակցվելու հմտություն և սովորելու ունակություն
  • Ճկունություն
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ` մասնավորապես MS Office –ի խորը իմացություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում և տեխնինական անգլերեն լեզվի իմացություն

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀշրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:

 

Հայտերն ընդունվում են մինչև համապատասխան թեկնածուի ընտրությունը:

 

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։