Աշխատանքային օրեր
Երկուշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ՝18:00-21:00, շաբաթ՝12:00-15:00
Աշխատանքի նկարագրություն
- Այց նախապես տրված հասցեներ, կապի հաստատում պոտենցիալ հաճախորդների հետ և առաջարկների առերես ներկայացում
- Պոտենցիալ հաճախորդներին ընկերության ծառայությունների, տարիֆային պլանների, հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում, և անհրաժեշտության դեպքում գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում
- Պայմանագրերի կնքում, ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ, շաբաթական հաշվետվությունների հանձնում
- Պոտենցիալ հաճախորդների պահանջների ուսումնասիրում, արձանագրում և հնարավորության դեպքում հատուկ առաջարկների մշակում
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- 6 ամսվա աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ
- Հայերենի վարժ իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում
- Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.12.2014թ.