կամ
«Կրթություն Հայաստան» ծրագրի մասնակից` ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Կրթություն Հայաստան» ՀԿ-ին անհրաժեշտ է «Կրթություն Հայաստան» ծրագրի մասնակից` ուսուցիչ:

Աշխատանքի տևողությունը

2 տարի

Աշխատանքի նկարագրություն

  • Ամառային դպրոցի ընթացքում պարտադիր մասնակցություն ամառային դպրոցի 5-շաբաթյա վերապատրաստման ծրագրին, որը կօգնի նախապատրաստվել նշանակված դպրոցում 2 տարի դասավանդում իրականացնելու համար (բոլոր ծախսերն իրականացվում են «Կրթություն Հայաստանե-ի կողմից):
  • առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի ընթացքում Հայաստանի մարզային դպրոցներից մեկում առնվազն 2 տարի դասավանդելու պատրաստակամություն,
  • աշակերտների ակադեմիական և անձնական զարգացման հավակնոտ և իրագործելի նպատակների սահմանում,
  • աշակերտների տվյալների վերլուծում և խնդիրների լուծմանն ուղղված ուսուցչի կարևոր հատկանիշների ցուցաբերում` օժանդակելով աշակերտների կրթական և անձնական առաջընթացին,
  • դպրոցի ղեկավարության, աշխատակիցների, ուսուցիչների և ծնողների հետ ամուր և կայուն հարաբերությունների ստեղծում:

Պահանջվող որակավորումներ

  • 2015 թ-ի հուլիս ամսվա դրությամբ բակալավրիատի աստիճանի առկայություն
  • հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • Հայաստանում աշխատելու թույլտվություն` համապատասխան փաստաթղթերով,
  • երկու տարի դասավանդելու պատրաստակամություն (2015 թ-ի հուլիսից մինչև 2017 թ-ի մայիս),
  • պատրաստակամություն օգնելու աշակերտներին հաղթահարել դժվարությունները` կրթական և անձնական նպատակներին հասնելու համար,
  • տարբեր իրավիճակներում առաջնորդելու կարողություն,
  • հաջողություններ կրթական, մասնագիտական, կամավորության ոլորտներում,
  • կազմակերպչական և ժամանակի արդյունավետ օգտագործման կարողություն:

Կրթություն Հայաստան ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմումը`www.teachforarmenia.org/apply:

Հարցերի դեպքում կարող եք դիմել apply@teachforarmenia.org էլ. հասցեով:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի պաշտոնական կայք:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 23.04.2015թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում: