կամ
«Թիմային աշխատանք և կառավարում»
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Գոյ» հոգեբանական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Թիմային աշխատանք և կառավարում» խորագրով սեմինար-դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 7-ին, ժամը` 14:30-ին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկի միջոցառումների դահլիճ):

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները`

  • Առաջնորդում և թիմի ստեղծում,
  • Առաջնորդի անձը,
  • Կառավարման ոճերը,
  • Հաղորդակցումը և որոշումների կայացումը կառավարման գործընթացում,
  • Կառավարչին ներկայացվող պահանջները և մասնագիտական կարևոր որակները,
  • Թիմային աշխատանքի կառավարում,
  • Թիմի կառուցվածքը,
  • Թիմում կոնֆլիկտների և սթրեսների կառավարում:

Դասընթացի տևողությունն է` 2 ժամ

Դասընթացավարներ` «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան–խորհրդատու, սոցիալական հոգեբան և թրեյներ Սուսաննա Ավետիսյան և նույն կենտրոնի կազմակերպչական հոգեբան և թրեյներ Վարդուհի Մարգարյան:

Ցանկացողները կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 6-ը գրանցվել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում  (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ) կամ acc@ysu.am էլ. հասցեին ուղարկել անձնական տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե)՝ նշելով դասընթացի անվանումը:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի փակման արարողությունը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել: