կամ
Ֆակուլտետներ
Հայ բանասիրության ֆակուլտետ
Հայ բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1919 թվականին: Նրա հիմիքի վրա են կազմավորվել այժմ ինքնուրույն գործող մի քանի ֆակուլտետներ: Ներկայումս Հայ բանասիրության ֆակուլտետն իր կառուցվածում ունի 7 ամբիոն: Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 1000 ուսանող և շուրջ 100 դասախոս: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, ներդրում ունեն գիտական կյանքի աշխուժացման ու զարգացման գործում:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը համագործակցում է գիտակրթական տարբեր կենտրոնների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման շրջանակում: Ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական պլանով նախատեսված են տարբեր պրակտիկաներ, որոնք կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, Երևանի դպրոցներում և այլն: Ներկայումս ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Արծրուն Ավագյան (ֆակուլտետի դեկան)
2. Յուրի Ավետիսյան (Հայոց լեզվի ամբիոնի վարիչ)
3. Նազիկ Հարությունյան (Մանկավարժության ամբիոնի վարիչ)
4. Սամվել Մուրադյան (Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ)
5. Արշալույս Գալստյան (Հայ գրականության պատմության ամբիոնի ասիստենտ)
6. Արշակ Պողոսյան (ֆակուլտետի ՈւԽ ներկայացուցիչ)
7. Մարիանա Բոցինյան (ֆակուլտետի ՈւԳԸ ներկայացուցիչ)
8. Վիկտոր Կատվալյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն)
9. Էդուարդ Միլիտոնյան (Հայաստանի գրողների միության նախագահ)
10.Վարդան Դևրիկյան (ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն)
11.Վահան Տեր-Ղևոնդյան (Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
2. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
3. Հայաստանի գրողների միություն
4. ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն
5. Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Հայտարարություններ
Ադմինիստրատիվ օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«Սաս Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական:
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Նոյեմբերյան քաղաքի մասնաճյուղը նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
Զանգերի կենտրոնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Իդրամ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է զանգերի կենտրոնի մասնագետ:
Մարդկային ռեսուրսների բաժնի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանն անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների բաժնի օգնական:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «Ո՞ւմ են փնտրում գործատուները. գործատուի հետ բանակցելու արվեստը և հաջողակ կարիերայի գրավականը» թեմայով դասընթացը:
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը:
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Smartology Digital Marketing Academy» ընկերությունը համատեղ ուսանողների համար կազմակերպել էին «Ես» բրենդինգ խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ընկերության համահիմնադիր Արտակ Հարությունյանը: