կամ
Ֆակուլտետներ
Հայ բանասիրության ֆակուլտետ
Հայ բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1919 թվականին: Նրա հիմիքի վրա են կազմավորվել այժմ ինքնուրույն գործող մի քանի ֆակուլտետներ: Ներկայումս Հայ բանասիրության ֆակուլտետն իր կառուցվածում ունի 7 ամբիոն: Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 1000 ուսանող և շուրջ 100 դասախոս: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, ներդրում ունեն գիտական կյանքի աշխուժացման ու զարգացման գործում:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը համագործակցում է գիտակրթական տարբեր կենտրոնների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման շրջանակում: Ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական պլանով նախատեսված են տարբեր պրակտիկաներ, որոնք կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, Երևանի դպրոցներում և այլն: Ներկայումս ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Արծրուն Ավագյան (ֆակուլտետի դեկան)
2. Յուրի Ավետիսյան (Հայոց լեզվի ամբիոնի վարիչ)
3. Նազիկ Հարությունյան (Մանկավարժության ամբիոնի վարիչ)
4. Սամվել Մուրադյան (Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ)
5. Արշալույս Գալստյան (Հայ գրականության պատմության ամբիոնի ասիստենտ)
6. Արշակ Պողոսյան (ֆակուլտետի ՈւԽ ներկայացուցիչ)
7. Մարիանա Բոցինյան (ֆակուլտետի ՈւԳԸ ներկայացուցիչ)
8. Վիկտոր Կատվալյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն)
9. Էդուարդ Միլիտոնյան (Հայաստանի գրողների միության նախագահ)
10.Վարդան Դևրիկյան (ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն)
11.Վահան Տեր-Ղևոնդյան (Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
2. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
3. Հայաստանի գրողների միություն
4. ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն
5. Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Հայտարարություններ
Դասվար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Այբ» դպրոցին անհրաժեշտ է դասվար։
Հաճախորդների սպասարկման խորհրդատու (Գեղարքունիք մ/ճ)
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԱԿԲԱ Բանկ>> ԲԲԸ ընկերությանն անհրաժեշտ է Հաճախորդների սպասարկման խորհրդատու Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ։
Հաճախորդների սպասարկման մասնագետ (ք․ Եղվարդ)
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԱԿԲԱ Բանկ>> ԲԲԸ ընկերությանն անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման մասնագետ (ք․ Եղվարդ)։
Հաճախորդների սպասարկման խորհրդատու (ք. Եղվարդ)
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԱԿԲԱ Բանկ>> ԲԲԸ ընկերությանն անհրաժեշտ է Հաճախորդների սպասարկման խորհրդատու (ք. Եղվարդ)։
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում շվեդական «Evolution Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին՝ ինչ հնարավորություններ և առավելություններ ունեն ԵՊՀ ուսանողներն ընկերությունում աշխատելու և պրակտիկա անցնելու տեսանկյունից։
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Աշխատանքի հնարավորություն «ԲՐԵՎԻՍ» ընկերությունում» խորագրով։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ «Ձեր կարիերայի հնարավորությունները «էվենտՏուրա» ընկերությունում» խորագրով: