կամ
Վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմենտել ՓԲԸ»-ի (Beeline ապրաքանիշ) քաղաք Իջևանի մասնաճյուղին անհրաժեշտ է վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • գրասենյակի աշխատանքի առանցքային ցուցանիշների կատարման ապահովում բարձր արդյունքների հասնելու նպատակով;
  • ընկերության բոլոր արտադրանքների և ծառայությունների վաճառքի գործընթացների կազմակերպում գրասենյակի տարածքում;
  • աշխատակիցների վերահսկման իրականացում` համաձայն Ընկերության վաճառքի և սպասարկման ընդունված ստանդարտներին;
  • գրասենյակի ամենօրյա գործընթացի կազմակերպում;
  • գրասենյակում անհրաժեշտ ապրանքային պաշարի ապահովում;
  • գրասենյակի աշխատակիցների ֆինանսական գործունեության վերահսկում դրամարկղային հաշվետվության ձևակերպման ճշգրտության և դրամական միջոցների գործընթացի վարման շրջանակներում;
  • թեմատիկ ուսուցման անցկացում Ընկերության նոր արտադրանքների և ծառայությունների վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
  • համակարգչային գիտելիքներ` MS Office ազատ տիրապետում;
  • հայերենի և ռուսերենի վարժ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ոլորտում,
  • ղեկավարման փորձը նախընտրելի է,
  • վաճառքի հիմնական սկզբունքերի իմացություն,
  • հաճախորդների հետ փոխգործակցության իրավաբանական հիմքերի իմացություն,
  • հաճախորդների հետ աշխատելու հմտություններ,
  • հաշվետվություն պատրաստելու և գործնական նամակագրություն վարելու հմտություններ,
  • կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • կազմակերչական և առաջնորդելու հմտություններ, ինչպե նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • hաղորդակցվելու հմտություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 29.02.2016թ.:

Ֆակուլտետ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի փակման արարողությունը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել: