կամ
Հեռախոսակապի կենտրոնի օպերատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է hեռախոսակապի կենտրոնի օպերատոր:

Հիմնական պարտականություններ

  • Պատասխանել թեժ գծի հեռախոսազանգերին
  • Տրամադրել ընդհանուր տեղեկատվութուն ընկերության առաջարկների, գործող նորությունների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել հաճախորդի հարցումներին՝ անհրաժեշտության դեպքում մատուցելով տեխնիկական աջակցություն,
  • Լուծել հաճախորդի խնդիրները զանգի ընթացքում կամ փոխանցել պահանջվող բաժնի աշխատակցին՝ տվյալ ժամանակահատվածում առաջացած խնդիրները լուծելու նպատակով
  • Տեղեկացնել հաճախորդներին ընկերության նոր ապրանքատեսակների, սակագնային պլանների, ծառայությունների մասին
  • Տեղեկացնել հաճախորդին իր բողոքի լուծման կարգավիճակի և վերջնական լուծման մասին
  • Լինել բարեկիրթ հաճախորդների հետ շփման ընթացքում
  • Հաճախորդի հետ շփման ընթացքում ցուցաբերել հմտություններ վերջինիս հավատարմությունը ամրապնդելու համար
  • Որևէ խնդրի առկայության դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին
  • Հստակ պատասխանել բոլոր հեռախոսազանգերին
  • Ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում
  • Իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ առընչվող այլ գործառույթներ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու ունակություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 13.11.2018թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: