կամ
Գործավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնին անհրաժեշտ է գործավար:

Աշխատանքի օրեր

երեքշաբթի - շաբաթ
Աշխատանքի ժամեր

10:00-19:00

Աշխատանքի նկարագրություն

  • Կենտրոնի այցելուների ընդունում և գրանցում դասընթացներին
  • Կազմակերպչական առաջադրանքների իրականացում
  • Նամակագրության վարում
  • Մասնակցություն կենտրոնի անձնակազմի ժողովներին և արձանագրության կազմում ֆրանսերեն լեզվով
  • Բանավոր և գրավոր թարգմանությունների իրականացում` հայերեն-ֆրանսերեն-անգլերեն լեզուներով
  • Կենտրոնի փաստաթղթաշրջանառության իրականացում
  • Գնումների իրականացում
  • Գրադարանավարություն
  • Կենտրոնի պատասխանատուի կողմից այլ հանձնարարությունների կատարում

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և ֆրանսերեն գերազանց իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն
  • Կազմակերպչական, հաղորդակցման, ժամանակի կառավարման և խմբային աշխատանքի հմտություններ
  • Համակարգչային հմտությունների առկայություն (MS Word, PowerPoint, Excel, Mozilla Thunderbird, Internet)
  • Աշխատանքային կամ կամավորության փորձը նախընտրելի է

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.12.2016թ.:

«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: