կամ
«Վաճառքի և սպասարկման դպրոց» ուսուցողական ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ում մեկնարկում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» ուսուցողական ծրագիրը:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 15-ը:
Պահանջվող որակավորումներ

  • Բարձր առաջադիմությունը տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը և/կամ օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ,
  • Կարող են դիմել բուհի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները
  • Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն,
  • Հմուտ հաղորդակցում,
  • Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  • Տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն,
  • Հարգանք/էթիկայի նորմերի պահպանում:

Անհրաժեշտ է ներկայացնել՝

  • CV/ինքնակենսագրական
  • մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի նաև, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, և ինչ կտա այն Ձեզ: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Պրակտիկայի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով: 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.01.2017թ.:

ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը:
ԲՈՒՀ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
ԲՈՒՀ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում ամփոփվեց «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագիրը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀՈՒՅԶԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀՈՒՅԶԵՐԸ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Աշխատանքային գործընթացում հուզական ինտելեկտի (EQ) և կրեատիվության կիրառումը՝ որպես ինքնակարգավորման միջոց» թեմայով երկօրյա սեմինար-դասընթացը: