կամ
Մանրածախ վաճառքի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ին (Ռոստելեկոմ Արմենիա) անհրաժեշտ է մանրածախ վաճառքի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Ընկերության մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն
  • Կատարված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում
  • Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի իրականացում՝ ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն
  • Մասնակցություն վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը
  • Մասնակցություն նոր հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը
  • Հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում
  • Ծառայությունների կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից սրամադրված սարքավորումների վերադարձման գործընթացների իրականացում
  • Ընկերության բաժանորդների հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի արխիվացման գործընթացների իրականացում
  • Հաճախորդների տվյալների բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում
  • Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office փաթեթ)
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.02.2020թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: