կամ
Տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՎԵՈՆ Արմենիա (Բիլայն ապրանքանիշ) ընկերությանն անհրաժեշտ է տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  •  Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կանոնավոր վերլուծության իրականացում, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի խոցելի կողմերի հայտնաբերում:
  • Տեղեկատվական ռեսուրսների մատչելիության կառավարում:
  • Վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից պաշտպանության կազմակերպում:
  • ԻՏ գործընթացներում անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում և ներդրում:
  • Տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի և քաղաքականությունների խախտման փաստերի hետաքննման իրականացման կազմակերպում: 
  • Պաշտպանման միջոցների կառավարման և ներխուժումների բացահայտման ապահովում:
  • Նոր ԻՏ ծառայությունների ստեղծման և փոփոխման ընթացքում տեղեկատվական անվտանգության պահանջների սահմանում:
  • Տվյալների կենտրոնացված հավաքագրման, պահպանման և վերլուծության ապահովում կարևորագույն ԻՏ ծառայությունների, ապրանքների և օգտատերերի գործողությունների աուդիտի արդյունքների գրանցման հիման վրա:
  • Իրականացված աուդիտի շրջանակներում տեղեկատվական անվտանգության պահանջների վերանայման ապահովում:
  • Ընկերության տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվածության կանոնավոր մոնիտորինգի իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
  • LAN, WAN, WiFi գիտելիքների իմացություն;
  • DLP, IPS, SIEM, Firewal իմացություն;
  • Cisco, ASA, PIX ցանցային տարրերի կառավարման հմտություններ;
  • Ցանցային անվտանգության հիմքերի իմացություն;
  • Վերլուծություն անցկացնելու հմտություն;
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 13.12.2017թ.:

ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը: